Ընկերության հայտեր անծանոթներին ու ոչ ցանկալի մարդկանց. Փորձագետը մանրամասնում է՝ ի՞նչ է կատարվում ֆեյսբուքում
Արդեն մի քանի ժամ է՝ Facebook սոցիալական ցանցի բազմաթիվ օգտատերեր հայտնում են իրենց անունից ընկերության հայտեր ուղարկելու խնդրի մասին։
«Վերջին մի ժամում մի քանի տասնյակ ընկերության հայտեր եմ ստացել, ինձ աստղ էի արդեն զգում»,-գրել է օգտատերերից մեկը։
«Ձեր մոտ էլ խնդիր կա»,-հետաքրքրվում է մեկ ուրիշը։
«Ընկերներ, ՖԲ-ի հետ խնդիր կա՞։ Իմ անունից ընկերության հայտեր են ուղարկվում»,-գրել է մեկ ուրիշը։
Տեղեկատվական անվտանգության փոձագետ Սամվել Մարտիրոսյանից Panorama.am-ը փորձեց հասկանալ, թե ինչ խնդիր է, ինչպես կարող են խուսափել օգտատերերն անծանոթ, ոչ ցանկալի մարդկանց ընկերության հայտեր ուղարկելուց։
«Ենթադրում եմ, որ Ֆեյսբուքը ներքին խնդիր ունի, որովհետև դժվար ինչ-որ այլ բանից լինի»,-ասաց նա՝ նշելով, որ չի հասցրել ամբողջությամբ բացահայտել խնդիրը։
Հարցին, թե այս պահին օգտատերերն ինչ կարող են անել կանխելու խնդիրը, փորձագետը պատասխանեց. «Դեռ ոչ մի բան, քանի որ չգիտենք խնդիրն ինչից է, պետք է սպասել։ Պետք չէ, որ մարդիկ ամեն բանից նյարդայնանան, բայց ամեն դեպքում փաստ է, որ մենք այս պահին խնդրի վրա ազդել չենք կարող»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան