Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 8-ի
Ճապոնիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 8-ի: Այս մասին գրում է «Իզվեստիա»-ին՝ հղում անելով «NHK» հեռուստաալիքին։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տիբա պրեֆեկտուրայի Կիսարազու քաղաքի մոտ։ Նշվում է նաև, որ երկրաշարժի հետևանքով շնեքեր են վնասվել։
Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը զգուշության կոչ է արել, քանի որ հետցնցումները կարող են դիտվել մեկ շաբաթվա ընթացքում:
Նախօրեին հաղորդվել էր, որ երեք մարդ տուժել է Ճապոնիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։ Ականատեսների վկայությամբ՝ տների տանիքներից սալիկներ են ընկել, որոշ շենքերում վերելակները կանգ են առել։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները