ՊՆ. Ադրբեջանի ԶՈՒ-ն խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կութում տեղակայված դիրքերի ուղղությամբ
Ժամը 16:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից ու մանրամասնում, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ վիրավորում են ստացել ՀՀ ԶՈՒ 2 զինծառայող: Զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր։
Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ էին բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը երեկ ունեցել է 4 վիրավոր:
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. Այսօր վիրավորում ստացած 2 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում
- Պարույր Հովհաննիսյան. Չեմ հիշում բանակցությունների մի փուլ, երբ Ադրբեջանի կողմից չլինեն նման սադրանքներ
- Ադրբեջանի ԶՈւ-ն Սոթքի ուղղությամբ կիրառել է ԱԹՍ. երկու վիրավոր ունենք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան