Պարույր Հովհաննիսյան. Չեմ հիշում բանակցությունների մի փուլ, երբ Ադրբեջանի կողմից չլինեն նման սադրանքներ
«95 թվականից ԱԳ նախարարության համակարգում եմ, չեմ հիշում բանակցությունների մի փուլ, երբ չլինեն նման սադրանքներ կամ մինչև հանդիպումը, կամ հանդիպումից հետո»,-լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի գործողություններին։
Նրա խոսքով, Ադրբեջանի մոտ արդեն նման ավանդույթ կա, իսկ գնահատականը տրվել է թե ԱԳ նախարարության տարածած հայտարարության միջոցով, թե երեկ կառավարության նիստի բացմանը Նիկոլ Փաշինյանի խոսքով։
Անդրադառնալով Վաշինգտոնում բանակցությունների ընթացքում արձանագրած առաջընթացին, ինչպես հայտարարել են կողմերը, Պարույր Հովհաննիսյանը մանրամասնեց, կողմերը ծանոթացել են միմյանց պատկերացումներին։
«Ամերիկյան կողմը հնարավորինս արեց, որ ստեղծվեր դրական մթնոլորտ։ Իսկապես արդյունավետ փուլ էր հնարավոր պայմանագրի նախագծի շուրջ մոտեցնել դիրքորոշումները։ Իհարկե կան, մի շարք կարևորագույն հարցեր, որոնք դեռ պետք է քննարկվեն։ Դրա համար էլ բարձրագույն մակարդակով Բրյուսելում կազմակերպվում է հանդիպում, որին կհաջորդի ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում Մոսկվայում։ Կլինեն այլ հանդիպումներ ևս»,-ասաց Պ. Հովհաննիսյանը։
Հարցին, թե Մոսկվայի հանդիպումը Վաշինգտոնի, Բրյուսելի բանակցությունների շարունակությո՞նն է լինելու, թե՞ տարբերվելու է նախորդներից, փոխնախարարն ասաց, որ ամեն ֆորմատ ունի իր յուրահատկությունները։
Քիշնևում հունիսի 1-ին հնարավոր հանդիպման մասին՝ Պ. Հովհաննիսյանը չհերքեց, նկատեց, Ադրբեջանը նշել է, որ դեռ չի հաստատել։
«ԵՄ երկու ազդեցիկ երկրների՝ Ֆրանսիայի ու Գերմանիայի մասնակցությունն այդ հանդիպմանը կարող է միայն դրական ազդեցություն ունենալ։ ադրբեջանի մոտ կա ընկալում, որ Ֆրանսիան այս հարցում անաչառ չէ, բայց 30 տարի լինելով Միսնկի խմբի համանախագահ երկիր, Ֆրանսիան որևէ քայլ չի արել որպես ոչ անաչառ երկիր։ Մնացածը մանիպուլյացիայի դաշտից է»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի ԶՈւ-ն Սոթքի ուղղությամբ կիրառել է ԱԹՍ. երկու վիրավոր ունենք
- ՊՆ. Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ
- Ադրբեջանն իր այսօրվա գործողություններով կասկածի տակ է դնում ձեռք բերված ֆունդամենտալ պայմանավորվածությունները. Փաշինյան
- ՊՆ. Հայկական կողմն ունի 4 վիրավոր, նրանց կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան