Առողջություն 17:36 12/05/2023 Հայաստան

Առողջության պարտադիր ապահովագրություն. փորձագետը կոռուպցիոն ռիսկեր է տեսնում

ՀՀ կառաարությունը փետրվարի 2-ին հաստատեց Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը, ըստ որի, սահմանվում է՝ ԱՀԱ-ի ներդրմամբ կապահովվի բնակչության հիմնական բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ֆինանսական հասանելիությունը և պաշտպանվածությունը։

Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման վերաբերյալ քննարկման ժամանակ Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ասաց, որ հայեցակարգը հաստատվել է երկարատև քննարկումներից հետո։ Մասնավորապես, համավարակի, պատերազմի ժամանակ, երբ ծանրաբեռնված էր առողջապահության համակարգը, հասկացան, որ պետք է ուժեղացնել և հզորացնել այն, որպեսզի տարբեր իրավիճակներում ավելի պատրաստված լինել։

«Ապահովագրական համակարգն ինքնին միայն չի կարող կայանալ, եթե զուգահեռ աշխատանքներ չտանենք մնացած այլ ոլորտներում։ Օրինակ, եթե բժշկական ծառայությունների որակի վրա աշխատանքներ չտանենք, ապա դժվար թե կարողանանք ունենալ արդյունավետ համակարգ, ուստի որոշում կայացվեց ԱՀԱ-ն ներդնել աստիճանաբար»,- ասաց Լենա Նանուշյանը։

ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Սամվել Խարազյանը՝ ներկայացնելով հայեցակարգը, նշեց, որ համակարգը նախատեսվում է ներդնել փուլային տարբերակով, որպեսզի այդ ընթացքում փորձարկվեն համակարգի գործառութային և ինստուտուցիոնալ հնարավորությունները։

Նրա խոսքով՝ նախատեսվում է, որ 2024 թվականին ԱՀԱ-ի ներդրման փորձնական փուլի առաջին տարում համակարգին կմիանան բնակչության սոցիալապես անապահով կամ հատուկ խմբերը, այսինքն՝ այն մարդիկ, որոնք այսօր օգտվոմ են պետպատվերի շրջանակներում տրամադրվող որոշակի տեսակներից անվճար կամ արտոնյալ պայմաններով։

2025 թվականին արդեն նախատեսվում է, որ համակարգին կմիանան 63 և բարձր տարիքի անձինք և պետական հատվածի բոլոր աշխատողները, իսկ 2026 թվականից՝ վարձու աշխատողները, ինքնազբաղվածները, գյուղացիական տնտեսությունում զբաղվածները։

«Այսինքն՝ փորձնական փուլում համակարգին աստիճանաբար կմիանա բնակչության գրեթե 60-70 տոկոսը։ 2027 թվականից, երբ համակարգն ամբողջությամբ կներդրվի, ակնկալում ենք, որ բնակչության մոտ 95 տոկոսը կմիանա դրան»,- ասաց Սամվել Խարազյանը։

Ըստ նրա՝ համակարգի ներդրման հիմնական խնդիրներից և նպատակներից մեկը բնակչության ֆինանսական պաշտպանվածության բարձրացումն է։

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տարիների ընթացքում պետության կողմից առողջապահական ծախսերի թերակատարման պատճառով առաջացել են մի շարք խնդիրներ, որոնց արդյունքում բնակչության ֆինանանսական պաշտպանվածության մակարդակը զգալի նվազել է։ Արդյունքում, ունենք վաղաժամ մահացության, հաշմանդամության բարձր տոկոս,  առողջապահական ծառայությունների դիմաց վճարելու պատճառով աղքատացող ընտանիքներ (տարածաշրջանի երկրների հետ համեմատած բավականին մեծ տեսակարար կշիռ)»,- ընդգծեց նա։

Նրա խոսքով՝ թեև վերջին տարիներին առողջապահության ոլորտում պետբյուջեից հատկացվող գումարներն ավելացել են, սակայն այս խնդիրները չեն լուծվում, քանի որ այդ գումարները նպատակային ուղղում են բնակչության որոշակի խմբերի. «Այս ամենը հանգեցնում է նրան, որ բնակչության շատ խմբերի համար, որոնք ունեն ավելի ցածր եկամուտներ, առողջապահական շատ ծառայություններ մնում են անհասանելի»։

Սամվել Խարազյանը նշեց, որ հարցման արդյունքները ցույց են տվել՝ ֆինանսական պատճառների համար բժշկի չի դիմում հարցված անձանց 17 տոկոսը, իսկ 56.3 տոկոսը զբաղվում է ինքնաբուժությամբ։ 

Քննարկմանը ներկա «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանն էլ խոսեց նախագծի հետ կապված իր մտահոգությունների մասին։

Նրա խոսքով՝ եթե օրենքն ընդունվի, ապա հետագա կիրառման հետ կապված բազմաթիվ հարցեր են առաջանալու։ «Ցանկացած բարեփոխում պետք է ունենա իր շոշափելի արդյունքը, այսինքն՝ գեղեցիկ խոսքերից զատ, քաղաքացին պետք է զգա այդ բարեփոխումը, քանի որ ինքը դրա համար վճարելու է»,- ասաց նա։

Նշենք, որ ծրագրի ներդրման և կառավարման համար նախատեսվում է հիմնադրել առանձին պետական կառույց՝ Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ, որն էլ իրականացնելու է բնակչության սպասարկումը, ծախսերի հաշվարկներն ու բաշխումը, վերահսկողությունը և այլն։

Անուշ Պողոսյանը նշեց, որ հենց այդ հիմնադրամը պայմանագրեր է կնքելու կոնկրետ բժշկական կենտրոնների հետ, և սահմանելու է ծառայությունների փոխհատուցման շեմեր, ինչը նշանակում է, որ ոչ բոլոր լիցենզավորված բուժկենտրոններն են կարողանալու մասնակցել ծրագրին։

«Սա ամենակարևոր խնդիրն է։ Այսինքն՝ լիազոր մարմինը որոշակի նորմեր է սահմանելու և դրանց հիման վրա հիմնադրամը պայմանագիր է կնքելու բուժհիմնարկների հետ։ Հիմա հարց․ ՀՀ-ում բժշկական օգնություն տրամադրող բոլոր հիմնարկները լիցենզավորվող են և նույն մեթոդով ու օրենքով են լիցենզիա ստանում, ինչպե՞ս ենք ընտրելու, որ սա լավ հիմնարկ է, մյուսը՝ վատ։ Այստեղ բավականին լուրջ կոռուպցիոն ռիսկեր ենք տեսնում»,- ընդգծեց Անուշ Պողոսյանը։

Բացի այդ, ըստ նրա, եթե քաղաքացին ցանկանում է բուժվել իր բնակության վայրին մոտ գտնվող հիվանդանոցում, օրենքի ընդունումից հետո այս մասով էլ խնդիրներ են առաջանալու։ «Քաղաքացին կարող է գնալ այդ հիվանդանոց, իրեն ասեն՝ կներեք, առողջապահության նախարարությունն իր չափորոշիչներով համարում է, որ մենք ապահովագրական սպասարկում չենք կարող իրականացնել։ Այստեղ խախտվում է մարդկանց սահմանադրական իրավունքը, որ իրենք որոշեն իրենց բուժող բժշկին, բժշկական հիմնարկը։

Բացի այդ, դրվելու է պարտադիր ամբուլատոր այցի սկզբունքը, որը Խորհրդային Միության փլուզումից հետո հանվել էր։ Հիմա որտե՞ղ է իրականացվելու այդ պարտադիրի սկզբունքը, էլի՞ ուղղորդումներ են արվելու», - նշեց նա։

Փորձագետը նաև անդրադարձավ ապահովագրական վճարին, որը տարեկան կազմելու է 164 հազար դրամ։ «Դա վճարելու է քաղաքացին և գործատուն, սակայն չեն շրջանառվում գնագոյացման խնդիրները, այսինքն՝ ինչպես են հաշվարկել այդ գումարը։ Այս պահին շրջանառվող օրենքի համաձայն՝ քաղաքացին չգիտի ինչի համար է վճարելու»,- ընդգծեց նա։ 

Ապահովագրման նոր համակարգում ներդրված են առողջապահական կարճաժամկետ, երկարաժամկետ թիրախներ, բայց, ըստ Անուշ Պողոսյանի, հասկանալի չէ, թե երկարաժամկետ թիրախը երբ է լինելու. «Հարց՝ երկարաժամկետ ցուցանիշներով մահացությունն իջեցնում ենք, ասենք՝ 1-2 տոկոսով, իսկ եթե երկարաժամկետ վերլուծության ընթացքում տեսնում ենք, որ չենք հասել մեր թիրախներին, ապա ինչ ենք ասելու մեր քաղաքացիներին։ Ասելո՞ւ ենք՝ կներեք, մեզ մոտ չստացվեց, բայց դուք դրա համար, որպես առողջ բնակիչ, արդեն վճարե՞լ եք…»։

Հաջորդ խնդիրը, ըստ նրա, վերաբերում է որակի ցուցանիշներին։

«Այսօր ՀՀ-ում որակի ցուցանիշների գնահատման համար չափորոշիչները բավականին քիչ են։ Միջազգային տարբեր ցուցանիշներով տարեկան 300-ից ավելի չափորոշիչներով են գնահատում որակը, բայց մենք դրանք չունենք, չունենք նաև որակի վերահսկողության ինստիտուտ։ ՀՀ-ում, որակի հետ կապված, գոյություն ունի, ընդամենը մեկ՝ «Որակի բարելավման» փաստաթուղթ։ Ստացվում է, որ մենք խոսում ենք որակից, ցուցանիշների բարելավումից, բայց չգիտենք, թե ինչը, ինչի հետ ենք համեմատում։ Դա ևս բերելու է լուրջ խնդիրների»,- ասաց Անուշ Պողոսյանը։ 

Փորձագետը կարծում է, որ դեղորայքի հետ կապված խնդիրներ ևս կառաջանան։ Նրա խոսքով՝ կա հատուկ ցանկ, որում ընդգրկված դեղերը անվճար հատկացվում են բնակչությանը, սակայն հիվանդները հաճախ չեն վերցնում իրենց հասանելիք դեղորայքը, քանի որ դժգոհ են դրա արդյունավետությունից, ուստի հիվանդը գնում դեղատնից առնում է մեկ այլ դեղ, որն ավելի արդյունավետ է։ Դա, ըստ Անուշ Պողոսյանի, նշանակում է, որ օրենքի ընդունումից հետո ևս հիվանդն իր գրպանից է դեղի համար վճարելու։ 

Փորձագետը չի բացառում, որ համակարգի ներդրումից հետո կոռուպցիոն ռիսկեր կառաջանան։

«Ի վերջո, եթե ապահովագրությունը ֆինանսական բարեփոխում է, հարց է առաջանում՝ ինչու ֆինանսների նախարարությունը սրանով չի զբաղվում, ինչու նախարարությունն իր դրական կարծիքը չի տալիս։ Այո, կոռուպցիոն ռիսկեր լինելու են, որովհետև բժշկական օգնություն իրականացնող հիմնարկին լիցենզիան տալիս է առողջապահության նախարարությունը, որակի ցուցանիշների վրա հսկողությունը, ենթադրում եմ, ևս տալու է առողջապահության նախարարությունը։ Ստացվում է՝ գեղեցիկ կոստյում է կարվում ինչ-որ մեկի համար։ Մենք պետք է խոսենք երկարաժամկետ բարեփոխումների, քաղաքացու կյանքում ռեալ առողջապահական որակի փոփոխության մասին։ Իրականում շատ անհասկանալի հարցեր կան»,- եզրափակեց Անոշ Պողոսյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:00
Գիտնականները հաստատում են, որ ամուսնացած մարդիկ իսկապես երջանիկ են. Հետազոտություն
Միջազգային նոր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ամուսնացած կամ լուրջ հարաբերությունների մեջ գտնվող մարդիկ հիմնականում ավելի գոհ են...
Աղբյուր` Panorama.am
18:52
Հայոց բանակի օրվա կապակցությամբ կկատարվի Հանրապետական մաղթանք
Հունվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայոց բանակի օրվա կապակցությամբ, Միածնաէջ...
Աղբյուր` Panorama.am
18:46
Կարող եմ կռահել, թե փակ դռների հետևում ինչ է կատարվել Լավրովի և Միրզոյանի միջև. Աշոտյան
«ՌԴ-ի կեցվածքը նիկոլական վարչախմբի խաղերի հանդեպ ինձ հիշեցրեց ռուսական մի արտահայտություն՝ Я не злопамятный, а просто злой и память у меня...
Աղբյուր` Panorama.am
18:36
Առնոլդ Շվարցենեգերը 300 հազար եվրո կնվիրաբերի Լոս Անջելեսի փրկարարներին
Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը 300 հազար եվրո կնվիրաբերի Լոս Անջելեսի փրկարարներին, ովքեր պայքարում են անտառային հրդեհների դեմ։ MIR...
Աղբյուր` Panorama.am
18:22
Զելենսկին Ալիևի հետ քննարկել է ադրբեջանական գազի փոխադրման հնարավորությունը
Դավոսում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է ադրբեջանական գազի փոխադրման համար ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
17:59
ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության թեման քարոզչական փուչիկ է և գեոպոլիտիկ ավանտյուրա. Աշոտյան
«ԵՄ-ն նման է ռոք աստղի, ում էգոն շոյվում է հերթական երիտասարդ և միամիտ ֆանատկեքի բանակից, ով կարող է ինքնագիր տալ, բուռն գիշեր անցկացնել հետները, բայց ամուսնանալ կամ սիրահարվել չի պատրաստվում»
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Աշխարհբեկ Քալանթար» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը
Այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Աշխարհբեկ Քալանթար» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդես՝ նվիրված հայտնի հնագետ,...
Աղբյուր` Panorama.am
17:39
Հայոց gեղաuպանnւթյան պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու. Փաշինյան
«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք  է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, ինչպես ենք դա...
Աղբյուր` Panorama.am
17:21
Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյյեդ Ջաֆար Աղայի Մարիանին կանչել են Ադրբեջանի արտաքին...
Աղբյուր` Panorama.am
17:06
Հունվարի վերջին ծրագրված է Վրաստանի ԱԳ նախարարի այցը Հայաստան
Այս ամսվա վերջին Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին կայցելի Հայաստան։ Այս մասին հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ից։  Վրաստանի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Մազութ Սև ծովում. կխափանվի՞ լողափնյա սեզոնը
Սև ծովում մազութով լցանավերի խորտակումից հետո արդիական են դարձել ոչ միայն ծովի աղտոտվածության և պատճառված վնասի հարցերը, այլև հարցականի տակ է...
Աղբյուր` Panorama.am
16:44
Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը, որը վերջինս արել...
Աղբյուր` Panorama.am
16:34
Լուվրը հրատապ հիմնովին վերանորոգման կարիք ունի
Լուվրի տնօրեն Լորանս դե Կարը գաղտնի գրառմամբ զգուշացրել է Ֆրանսիայի մշակույթի նախարարությանը թանգարանի տագնապալի վիճակի մասին։ Նա հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
16:16
Մասկը դժգոհում է X օգտատերերի լճացած աճից
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը դժգոհել է իրեն պատկանող X սոցիալական կայքի թույլ ֆինանսական ցուցանիշներից և օգտատերերի զգալի աճի...
Աղբյուր` Panorama.am
15:58
Հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային զորքերի հրամանատարները
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ցամաքային զորքերի հրամանատար Հիքմաթ Միրզաևը պաշտոմական այցով գտնվում է Թուրքիայում, որտեղ հանդիպել է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Australian Open. Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան պարտվելուց հետո կոտրել է ռակետը և արտասվելով լքել կորտը
«Մեծ սաղավարտի» եռակի չեմպիոն և աշխարհի առաջին ռակետ, բելառուս թենիսիստուհի Արինա Սաբալենկան չի կարողացել թաքցնել իր հուզմունքը 2025...
Աղբյուր` Panorama.am
15:23
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննություններին մասնակցելու համար ԳԹԿ-ն նախորդ տարվա համեմատ ստացել է 2000-ով ավելի հայտ
Այսօր մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը: Քննական առաջին օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական...
Աղբյուր` Panorama.am
15:15
Ժամանակավորապես կդադարեցվի Հաղթանակ կամրջի երթևեկությունը
 Երևանում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված  հունվարի 25-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 26-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
15:08
Նարիշկինը հայտնել է ԿՀՎ ղեկավարի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն...
Աղբյուր` Panorama.am
14:51
Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Hyundai»-ին և«Opel»-ը, հայտնվել առվակում
Հունվարի 25-ին, ժամը 12:31-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:45
Գեորգի Հարությունյանը նոր ակումբ ունի
«Կրասնոդարը» հայտարարել է իր թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանի՝ հունգարական «Պուշկաշ ակադեմիա» տեղափոխության մասին։...
Աղբյուր` Panorama.am
14:30
Պետության և եկեղեցու հարաբերություններն այնպիսին են, ինչպիսին պետք է լինեն. Փաշինյան
«Պետության և եկեղեցու հարաբերությունները, մի շարք նրբություններ հաշվի չառնելով, այնպիսին են, ինչպիսին պետք է լինեն. պետությունը պետք է...
Աղբյուր` Panorama.am
14:17
Հայաստանը ռուս զբոսաշրջիկների շրջանում հայտնի արտասահմանյան ուղղությունների շարքում է
Ամանորյա տոների ժամանակ ռուսների նախընտրած  արտասահմանյան ուղղությունների թվում են եղել  Բելառուսը, Թուրքիան և Թաիլանդը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:06
Վրաստանում Հայաստանի դեսպանը հանդիպել է ԱԳ նախարարին
Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին: Դեսպանությունից հայտնում են, որ հանդիպմանը...
Աղբյուր` Panorama.am
14:00
Եթե Սևանը մեկ տարի չի «ծաղկել», չի նշանակում, որ առողջացել է․ գիտնական
ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նախորդ տարվա աշխատանքներն ամփոփելու  ժամանակ լրագրողներին  հայտնեց, որ 2024թ․-ին Սևանա...
Աղբյուր` Panorama.am
13:51
Քաղաքապետարանը պարտավորվել է առաջիկա 10 տարիներին գազ գնել 1 կգ-ի դիմաց 325 դրամով. Չախոյանի ահազանգը
«Քաղաքապետարանը պարտավորվել է առաջիկա 10 տարիներին գազ գնել 1 կգ-ի դիմաց 325 դրամով, այն դեպքում, երբ պայմանագրի կնքման պահին շուկայական...
Աղբյուր` Panorama.am
13:35
Ադրբեջանն անընդհատ սպառազինվում է, իսկ Հայաստանի ՔՊ-ական իշխանությունը բնակավայրերում շչակներ է տեղադրում. Ոսկան Սարգսյան
«Սահմանամերձ հողերը, 30տարի ամրացված դիրքերը հանձնել են, բնակավայրերում  շչակներ են տեղադրում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է...
Աղբյուր` Panorama.am
13:25
Օդի ջերմաստիճանը կնվազի
Երևանում հունվարի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների...
Աղբյուր` Panorama.am
13:03
Էրազմուս+ծրագրերին Հայաստանի մասնակցությունը բնականոն շարունակվում է. ԿԳՄՍՆ
Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների մասնակցությունը Էրազմուս+ ընթացիկ և նոր մրցութային ծրագրերին շարունակվում է բնականոն հունով: Նման...
Աղբյուր` Panorama.am
12:57
Մեր ժողովրդին միշտ ասում են՝ ապրում են ստամոքսի համար, ես համաձայն չեմ. Բագրատ Սրբազան
«Մեր ժողովրդին ասում են անընդհատ, որ ապրում եք զուտ գրպանի, ստամոքսի համար, ես համաձայն չեմ այդ հայտարարություններին»,-հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու
17:41 25/01/2025

Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}