Գերմանիայում ադրբեջանական ծագմամբ ռուս գործարարի զբոսանավից մի քանի մլն եվրոյի արվեստի գործեր են առգրավել
Ռուս գործարարի զբոսանավից, որը կասկածվում է պատժամիջոցները խախտելու մեջ, գերմանիայի քրեական ոստիկանությունը հինգշաբթի առգրավել է արվեստի գործերի հավաքածուն:«ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է Spiegel-ը՝ վկայակոչելով քրեական վարչությանը։
Պատժամիջոցների ենթարկված ռուս գործարարի դեմ գործողությունների ընթացքում «Հինգշաբթի օրը Դաշնային քրեական ոստիկանության (BKA) աշխատակիցները «Լունա» զբոսանավից առգրավել են թանկարժեք արվեստի հավաքածու»,-գրում է թերթը։
Առգրավված գործերի ընդհանուր արժեքը մի քանի միլիոն եվրո է։ Spiegel-ի փոխանցմամբ՝ խոսքը ռուս գործարար Ֆարհադ Ախմեդովի ունեցվածքի մասին է։
Ըստ Spiegel-ի՝ խոսքը ծագումով ադրբեջանցի Ֆարհադ Ախմեդովի մասին է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները