Ռուսաստանը երկրորդական պետություն չէ, խաղալիք չէ, որ մենք սա անենք՝ մյուսը գա. Ժիրայր Լիպարիտյան
«Մենք մի մտայնության ծիրի մեջ էինք, որտեղ մաքսիմալիզմը հայրենասիրության էր հավասարեցված, թերագնահատեցինք թշնամուն»,-Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասաց ՀՀ առաջին նախագահի ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը՝ ներկայացնելով 44-օրյա պատերազմի պատճառների իր մեկնաբանությունը:
Նրա կարծիքվ, հայակական կողմը սխալ թշնամի նշանակեց՝ կենտրոնանալով Թուրքիայի վտանգի առաջ, երբ վտանգը Ադրբեջանից էր, բայց և ընդունեց, որ Թուրքիան աջակցել է Ադրբեջանին:
Ըստ Լիպարիտյանի՝ հայերը մտածեցին, որ նավթից և գազից եկող գումարները մսխվում են կաշառակերության միջոցով, չպետք է մտահոգվել, որ ժամանակ ունենք և պատերազմի դեպքում կհաղթենք:
«Մենք արվեստի մակարդակի ենք հասցրել իրականությունը չտեսնելը, ակնհայտ ազդակներին նշանակություն չտակը և հավատալ նրան, ինչին կցանկանայինք հավատալ»,-ասաց բանախոսը և կարծիք հայտնեց, որ 2016 թվականի քառօրյա պատերոզմի դասերը չկարողացանք քաղաքականության վերածել այն դեպքում, երբ դրա ժամանակ հայկական կողմը կորցրեց:
«Այստեղ կա այն երևույթի չտեսնելը, որ ամբողջ աշխարհը մեր դեմ էր: Մենք բարեկամ չունեինք, ոչ ոք չէր ասում, որ Ղարաբաղի անկախությունը կճանաչի, ոչ ոք չէր ասում, թե ազատագրած տարածքները կարող եք պահել, բոլորն ասում էին հակառակը՝ Արցախն անկախություն չի ունենա և տարածքները պետք է վերադարձվեն: Իսկ մենք ուզում էինք հավատալ, որ Ֆրանսիան մեզ սիրում է, Ամերիկան մեր բարեկամն է, Ռուսատանը մեր դաշնակիցն է: Ռուսասըտանը մեր դաշնակիցն է հիմանկաում Թուրքիայի դեմ»,-հայտարարեց ՀՀ առաջին նախագահի խորհրդականը:
Նա որպես փաստարկ բերեց 1996 թվականի Լիսաբոնի գագաթնաժողովը, երբ 52 երկիր հայտարարեց, որ Արցախը Ադրբեջանի մաս է, և միայն Լևոն Տեր-Պետրոսյանը վետո դրեց:
Ժիրայր Լիպարիտյանի կարծիքով՝ ՀՀ-ի և Արցախի նախկին իշխանությունները, որոնք պատրաստ չէին որևէ բան ստորագրել, վախենում էին պատմական պատասխանատվությունից:
Նա հայտարարեց, որ ոչ մի պետություն գործնականում չի օգնում Հայաստանին և նույնիսկ ՀԱՊԿ-ից դուրս գալուց հետո որևէ երկիր չի օգնի:
«Ռուսաստանը երկրորդական պետություն չէ, Ռուսաստանը խաղալիք չէ, որ մենք սա անենք՝ մյուսը գա: ՌԴ-ն մեծ պետություն է և ինքը գիտի իր շահերը և պաշտպանում է դրանք, իսկ Հայաստանի մի քիչ այս ու այն կողմ գնալն էական չէ»,-հայտարարեց Լիպարիտյանը և, հիշեցնելով, որ Ռուսաստանի շահերից էր, որ մեզ չպաշտպանեց Ադրբեջանի դեմ, հիմա էլ իրական ճնշում չի բանեցնում Բաքվի վրա, հավելեց. «Աշխարհը կփոխվի, բայց աշխարհագրությունը չի փոխվի, որն ասում է, որ մենք Ռուսաստանի համար ավելի կարևոր ենք, այստեղ նա երկարաժամկետ հետաքրքրություն ունի, քան՝ Ֆրանսիան և ԱՄՆ-ը»:
Բայց սա, ըստ Լիպարիտյանի, չի նշանակում, որ ՌԴ-ին պետք է տալ այն, ինչը նա ուզում է, այլ պետք է մեր հաշվարկը կառուցել մեր շահերի վրա:
«ՌԴ-ի կամ այլ երկրի հետ հարաբերությունները սիրաբանություն չեն, որ ՌԴ-ին դիտարկենք որպես ինքնավստահություն չունեցող սիրահար, և անդադար փաստենք, որ իրեն սիրում ենք: Պետք է հանել «սիրել-չսիրելու» հարցը, յուրաքանչյուր երկիր իր շահը ունի: Շատ սեր ցույց տալն էլ օգտակար չէ»,-ասաց բանախոսը:
Ժիրայր Լիպարիտյանի կարծիքով, ստեղծված իրավիճակից ելքը բանակցություններից լավագույն պայմանները ստանալն է, որպեսզի հայ ժողովուդը հանգիստ ապրի, բայց չգիտի այդ պայմանները:
Անդրադառնալով Արցախի կարգավիճակի հարցին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականն ասաց. «Ինչու ենք պահանջում մի բան, որը ստանալու միջոց չունենք… մենք Արցախը կորցրինք»:
Նա հայտնեց, որ պետք է համաձայնել Ադրբեջանի հետ փաստաթղթի ստորագրմանը, քանի որ դրա այլընտրանքը նոր պատերազմն է. «Եթե որևէ բան ստորագրենք, ապա 10-20 % շանս կա, որ ուրիշ բան չի պատահի… Արցախյան առաջին պատերազմը պարտադրված էր, երկորդը մեր ընտրությունն էր»:
Հարակից հրապարակումներ`
- Մարիա Զախարովա. Մենք անարդյունավետ ենք համարում պաշտոնական Երևանի կողմից ՀԱՊԿ-ի հրապարակային քննադատությունը
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Կովկասի տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է Հայաստանի և Ադրբեջանի հակասությունների պատճառով
- Նաիրա Զոհրաբյան. Լիպարիտյանն ամեն օր ապացուցում է, որ կարող է «բարձր լեվլով» ներկայացնել Ադրբեջանի շահերն ընդդեմ Հայաստանի
- Հայաստանի պետական սուբյեկտայնության ոչնչացման գաղափարական սուբյեկտակիրները Տեր-Պետրոսյան-Լիպարիտյան զույգն է. Հայկազուն Ալվրացյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում