«Ժողովուրդ». 15 զինվորների հրդեհի գործում կա հակառակորդի մասնակցությունը. Վարկած
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ազատ գյուղի զինվորների կացարանում բռնկված ողբերգական հրդեհի գործով՝ նախաքննական մարմինը ուշագրավ հանգամանք է քննում։
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը քննում է վարկած, որ 15 զինվորների հրդեհի գործում կա հակառակորդի մասնակցությունը։ Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհ էր բռնկվել, ինչի հետևանքով մահացան 15 զինծառայողներ. սույն գործով մեղադրյալի աթոռին են 4 անձ։
Այստեղ նաև հիշեցնենք, որ հրդեհից հետո Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ևս կոչ էր արել դիտարկել հակառակորդի կողմից նմանօրինակ սադրանքի իրականացման հավանականությունը, և հիմա նախաքննական մարմինն այս վարկածը քննում է: Իրավապահները չեն բացառում հակառակորդի գործոնը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան