
«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանը նոր բնակարան է ձեռք բերել «Անի» թաղամասում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, որ լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել էր, որ վարձով է բնակվում, նոր բնակարան է ձեռք բերել «Անի» թաղամասում: Մեզ հետ զրույցում պատգամավորը չհերքեց այս տեղեկությունը` նշելով, որ բնակարանը հիփոթեքով է ձեռք բերել 2 տարի առաջ: «90-ականներին էլ ես պատգամավոր էի, մինչ պատգամավոր դառնալս 5 տարի բնակարանի հերթի մեջ եմ եղել, հետո պատգամավոր դարձա, ընդդիմադիր խմբակցության՝ ՀՅԴ անդամ էի, ու էլ չստացա բնակարան:
2020թ.-ին նոր կառուցվող շենքում բնակարան գնեցինք հիփոթեքով. հիմա ես, տղաներս, կինս, թոռնիկս այդ բնակարանում ենք ապրում, մեր հնարավորություննները թույլ տալիս են, որ կարողանանք հիփոթեքային վարկը մարել»,-մեզ հետ զրույցում ասաց Աղազարյանը: Ավելին՝ ՔՊ-ական պատգամավորի որդիներն էլ պաշտոններ են զբաղեցնում պետական համակարգում. պատգամավորի կրտսեր որդին՝ Հովսեփ Աղազարյանը, Նոր Նորքի թաղապետի տեղակալն է, իսկ մյուս որդին ՊԵԿ-ում է աշխատում:
Ինչ վերաբերում է որդու փոխթաղապետ նշանակվելուն՝ Աղազարյանը կարծում է, որ իր տղան, ընդունակությունների համեմատ, ցածր պաշտոն է զբաղեցնում. «Դա արդյունք է այն բանի, որ նա երկար ժամանակ է՝ մեր թիմի կողքին է: Այն պաշտոնյաները, որոնք իրավասու են պաշտոնների նշանակելու, նկատել են նրա ընդունակությունները: Ինչ վերաբերում է ՊԵԿ-ում աշխատող իմ որդուն, նա մեկ տարուց ավելի աշխատել է այնտեղ, երբ քննություն պետք է լիներ, նա չհաղթահարեց շեմը. վաղուց դուրս է եկել ՊԵԿ-ից, այնտեղ չի աշխատում»,-ասաց Հովիկ Աղազարյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին