«Կատարյալ ապօրինությունների շարան»․Գ. Խաչատուրովի գործով դատական նիստը հետաձվեց
3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի գործով այսօր տեղի ունեցավ հերթական դատական նիստը։
Նիստից հետո փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ դատական նիստը հետաձվել է, քանի որ աշխատանքային ժամը լրացել էր և Խաաչատուրովի պաշտպաններն էլ դատարանի դահլիճում չէին։
«Ինչու է բոլոր այս խնդիրներն առաջանում, որովհետև դատարանը կարգը չի պահպանում։ Իր համար առաջանային է կալանքի հարցը քննարկելը»,- ասաց Ենոքյանը՝ նշելով, որ հաջորդ նիստը կկայանա երկուշաբթի օրը, ժամը 16․00-ին։
Գնահատելով այսօր տեղի ունեցած դատական նիստը, փաստաբանը եկել է հետևյալ եզրահանգման․
«Կատարյալ ապօրինությունների շարան՝ հնարավորինս արագ քննարկելու պարոն Խաչատուրովի կալանքի երկարացման հարցը և վստահաբար շատ արագ երկարացնել այն։ Չկա որևէ կարգ, որը պահպանվում է օրենքի շրջանակում։ Ցանկացած միջնորդություն, որը ներկայացվում է, ընդամենը լսվում է և դրանից հետո դատարանն առանց որևէ ընթացակարգի ուղղակի անցնում է, նույնիսկ ՝ որոշ փուլերում առանց պաշտպանի ներկայության նիստ էր լինում։ Այդ հարցը լուծվեց, բայց դրանից հետո պատպանին ժամանակ չէր տրվում նոր նյութերին ծանոթանալու և ստացվում է, որ այս պրոցեսին անիմաստ մասնակցում են, ձևական պաշտպանի ներգրավում ունենք։ Դատարանը պետք է ոչ թե ձևականության հետևից ընկնի, այլ ապահովի իրական արդյունավետ պաշտպանություն»։
Ավելի մանրամասն ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Գրիգորի Խաչատուրովը կարող է համախմբել հանությանը.Նաիրա Մելիքյան
- Դատարանն արդարացրել է Իգոր Խաչատուրովին
- Տիգրան Աբրահամյան. Գրիգորի Խաչատուրովը եղել է այն զինվորականը, որ մինչև վերջ գեներալին հատուկ վարքագիծ է դրսևորել
- Իշխանությունն որոշակի պլան ունի, վախենում է դրան խանգարի Գրիգորի Խաչատուրովը. Փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան