Արաբկիրի բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները․ ԿՇՄՊ ՀՈԱԿ
Մայիսի 12-ին՝ ժամը 23:00-02:00, Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտասի պողոտայում, Հ. Քոչար եւ Զարյան փողոցներում, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը։
«Անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,- ասվում է ՀՈԱԿ-ի տարածած հայտարարությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում