Սոթքի բացահանքում փոքր ծավալով՝ երևի մեկ ամսվա աշխատանք է մնացել. Հովհաննես Հարությունյան
«Սոթքի բացահանքում աշխատանքների ավարտը կազմակերպության կողմից արդեն նախատեսվել էին դեռ նախորդ տարվա աշնան վերջին և բանացությունների, մեր պնդմամբ դրանք շարունակվում են և աշխատողների մեծ մասին պահում են մինչև այս տարվա ամառը, որից հետո պետք է սկսվեն կրճատումները»,-ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ասաց ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը:
Նրա խոսքով՝ կառավարության կատարած աշխատանքի արդյունքում ևս 6 ամսով շարունակվել է բացահանքի աշխատանքը, որի ընթացքում աշխատողները շարունակել են աշխատավարձ ստանալ:
«Եթե մեր աշխատանքը, բանակցությունները չլիներ, ապա մենք 2022 թվականի աշնանը կունենայինք աշխատակիցների քանակի կրճատում, քանի որ աշխատանքներն այլևս ավարտվել էին և «Գոեպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը պետք է շարունակեր իր աշխատանքները փակ եղանակով, որովհետև արդեն կատարվել էին նախագծային փոփոխությունները »,-հայտարարեց Հարությունյանը:
Փոխնախարարը հայտնեց, որ տեղում եղել են հրաձգություններ, որոնք խաթարում էին բացահանքի մնացած փոքր ծավալի աշխատանքները, բայց տնտեսվարողը հավաստիացրել է, որ փակ եղանակով աշխատանքներին դրանք չեն խանգարում:
«Սոթքի բացահանքում փոքր ծավալով՝ երևի մեկ ամսվա աշխատանք է մնացել, այդ մեկ ամսվա աշխատանքն էլ տեղում կիրականացվի և ի վերջո բացահանքի աշխատանքները լիարժեք կդադարեցվեն, որովհետև պաշարների առումով բացահանքում եղածն այլևս սպառված կլինեն»,-ասաց Հովհաննես Հարությունյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սոթքի հանքն երկու շաբաթից ավելի է չի աշխատում, քանի որ ամենօրյա ռեժիմով կրակում են 800 աշխատակցի վրա. Թովմասյան
- Սոթքի հանքավայրում աշխատանքները կասեցված են
- Ադրբեջանին փոխանցված Ասկերովն ու Գուլիևը Սոթքի հանքի հետ կապված տվյալներ են հավաքել. News.am
- Սոթքի հանքի օրինակի վրա դիտարկենք հանրությանը ֆեյք օրակարգով սնելու աղետալի հետևանքը. Էլիբեգովա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին