
«Հրապարակ». Ինչու է կառավարությունը քաղաքացիներից ծածուկ պահում իր որոշումները
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ժողովրդավարության և թափանցիկության ռեկորդներ է սահմանում. կառավարության երեկվա նիստում ընդգրկված 48 հարցից և ոչ մեկը զեկուցման ենթակա չէր, ընդ որում՝ երկուսը գաղտնի էին: Դրանցից մեկը վարչապետի աշխատակազմին էր վերաբերում, մյուսը՝ Ազգային անվտանգության ծառայությանը։
Թերևս հասկանալի է, թե ինչու է կառավարությունը քաղաքացիներից ծածուկ պահում իր որոշումները, մինչ երկիրը լրջագույն անվտանգային մարտահրավերների առջև է կանգնած, դիցուք՝ այսօրվա նիստի հաստատմանն է ներկայացվել «վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող ռազմամարզական խաղերի կանոնակարգը»։
Փաշինյանի որոշմամբ՝ ՊՆ, ԱԱԾ, Ոստիկանության, Փրկարար ծառայության, ինչպես նաև ՊՊԾ, ՊԵԿ, Քննչական կոմիտեի և Գլխավոր դատախազության թիմերն ըստ մարզաձևերի պետք է մրցեն իրար հետ, իսկ ուժային կառույցների միջև անցկացվող ռազմամարզական խաղերի ծախսերն իրականացվելու են ՀՀ պետական բյուջեի հաշվին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին