ՊՆ-ն հրապարակել է զոհված զինծառայողի անունը
Մայիսի 12-ին ադրբեջանական «սադրանքի հետևանքով» Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը պաշտպանելիս զոհված զինծառայողն է Նարեկ Նորայրի Բաղդասարյանը (ծնվ. 2003 թ.): Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարությունը։
«ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,-ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։
Նախարարությունից հայտնում են, որ ժամը 23:45-ի դրությամբ առաջնագծում իրադրության փոփոխություն չի արձանագրվել. Սոթքի, Կութի և Վերին Շորժայի ուղղությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ վիրավորում են ստացել ՀՀ ԶՈՒ 2 զինծառայող: Զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր։
Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ էին բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը երեկ ունեցել է 4 վիրավոր:
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. Ժամը 23:10-ի դրությամբ հայկական կողմն ունի մեկ զոհ և 2 վիրավոր
- ՊՆ. Ադրբեջանի ԶՈՒ-ն խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կութում տեղակայված դիրքերի ուղղությամբ
- ՊՆ. Այսօր վիրավորում ստացած 2 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին