Պետքարտուղարություն. Վաշինգտոնում հիմք դրվեց Բրյուսելի բանակցությունների համար
«Ես շատ ժամանակ չեմ ծախսում մտածելու այն մասին, թե ինչ է ասում իմ ռուս գործընկերն ամբիոնից»,-ճեպազրույցում հայտարարել է պետքարտուղարության ներկայացուցիչ Վեդանտ Պատելը՝ արձագանքելով լրագրողի այն հարցին, թե նրա ռուս գործընկերը կասկածի տակ է դրել պետքարտուղարի լավատեսությունը Վաշինգտոնի բանակցությունների արդյունքների վերաբերյալ:
«Նա նաև կաոններ սահմանեց։ Ըստ այդ չափանիշների, եռակողմ համաձայնություններից դուրս հաջողություն չկա, որը, ըստ տեղական փորձագետների, հակամարտությունը սառեցնելու, այլ ոչ թե հակամարտությունների լուծման մասին է: Այսպիսով, ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում»,-հարցրել է լրագրողը։
Ի պատասխան Պատելը շարունակել է՝ կարող է ասել, որ պետքարտուղարությունը կշարունակի խորապես ներգրավված մնալ Հայաստանի ու ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացում։
«Մենք հավատում ենք, որ կա հստակ ճանապարհ դեպի առաջ։ Մենք ուրախ էինք մայիսի սկզբին հյուրընկալել այս երկու երկրներին։ Կարծում ենք, որ այդ բանակցություններն արդյունավետ էին և հիմք դրեցին Բրյուսելից սկսվող այս բանակցությունների շարունակության համար, և մենք թույլ կտանք, որ այդ գործընթացը շարունակվի»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն կոչ է անում Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ քննարկել զինված ուժերը սահմանից հետ քաշելու հարցը
- Ժամը 08:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է. ՊՆ
- Ադրբեջանը Վերին Շորժայի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ․ ՊՆ
- ՊՆ. Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ
- Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ կայացել է Միշել-Բլինքեն հեռախոսազրույցը
- Ադրբեջանն իր այսօրվա գործողություններով կասկածի տակ է դնում ձեռք բերված ֆունդամենտալ պայմանավորվածությունները. Փաշինյան
- Բրյուսելում գոհ են Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցություններից. «Ազատություն»
- ԵԽ-ն հաստատեց՝ մայիսի 14-ին Բրյուսելում կհանդիպեն Փաշինյանն ու Ալիևը
- Հնարավո՞ր է Մոսկվայում Պուտին- Փաշինյանը հանդիպում. Պեսկովի պատասխանը