Միակ բանը որ կարող եք անել՝ մի մտեք ձեր մարդու սիրածի պրոֆիլ. Տեխնիկական խնդիր «Facebook»-ում
Facebook սոցիալական ցանցի բազմաթիվ օգտատերեր հայտնել են կայքի աշխատանքում առկա խնդիրների մասին։ Մասնավորապես, արդեն մի քանի ժամ է՝ «Facebook» սոցիալական ցանցի օգտատերեր տեղեկացնում են, որ իրենց անունից ընկերության հայտեր են ուղարկվում այլ օգտատերերի։
Խնդրին անդրադարձել էր նաև Panorama.am-ը։ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել էր, թե, հավանաբար, Ֆեյսբուքը ներքին խնդիր ունի, որովհետև դժվար ինչ-որ այլ բանից լինի։
Ավելի ուշ, փորձագետը ֆեյսբուքյան իր էջում խնդրի վերաբերյալ գրառում կատարեց.
«Հայրենակիցներ, Ֆեյսբուքը ժամանակավորապես վերածվել է Օդնոկլասնիկի։ Հենց մտնում եք մեկի հաշիվ, ավտոմատ ընկերության հայտ եք ուղարկում։
Դա մենակ մեր մոտ չէ։ Աշխրհքի էրեսին է։ Ինչ-որ ներքին տեխնիկական խնդիր է։ Միակ բանը որ կարող եք անել, մի մտեք ձեր մարդու սիրածի պրոֆիլ, քանի որ հիմա կջոգի, որ ջոգել եք։ Մինչեւ կարգավորվի։
Արդեն մի քանի ժամ է՝ Facebook սոցիալական ցանցի բազմաթիվ օգտատերեր հայտնում են իրենց անունից ընկերության հայտեր ուղարկելու խնդրի մասին»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում