Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մինսկ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին մասնակցելու համար մայիսի 17-19-ը Մինսկ կգործուղվի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը։ ԱԺ պաշտոնական էջում հրապարակված կարգադրությունից տեղեկանում են, որ խատվիրակության կազմում են.
Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ Ազգային ժողովի նախագահ
Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Գեղամ ՄԱՆՈՒԿՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր
Հովիկ ԱՂԱԶԱՐՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր
Ծովինար ԽԱՉԱՏՐՅԱՆ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար
Համլետ ԳԵՎՈՐԳՅԱՆ Ազգային ժողովի նախագահի խորհրդատու- օգնական
Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Ալեքսանդր ՄԽԻԹԱՐՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ
Սոֆյա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ
Էդուարդ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի և ընդունելությունների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ (մայիսի 15-19-ը)
Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ- օպերատոր
Հրայր ՔԱԼԱՇՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր:
Նշվում է, որ գործուղման հետ կապված ճանապարհածախսի, օրապահիկի, ներկայացուցչական ծախսերի և գիշերավարձի (8 անձի)՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին։
Գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին