Ստեփանակերտում բեմադրվել է Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան
Մայրաքաղաքի Մշակույթի և երիտասարդության պալատում Արցախի պետական ակադեմիական երգչախմբի կողմից բեմադրվել է Արմեն Տիգրանյանի «Անուշ» (Հովհաննես Թումանյանի համանուն պոեմի մոտիվներով) օպերան։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի պետական ակադեմիական երգչախմբի դիրիժոր Նինա Գրիգորյանը, երաժշտական արվեստում որպես իրադարձություն կարևորելով բեմադրությունը, նշել է, որ այն նաև երկու գլուխգործոցի ապոթեոզ է:
«Ամբողջ ներկայացումը կազմակերպվել է երգչախմբի ուժերով: Մասսայական տեսարանների ներկայացմանը մասնակցում են երգչախմբի անդամները, իսկ մենակատարները կատարում են գլխավոր դերերի սոլոները: Բեմադրող Հովհաննես Հովհաննիսյանն այնպիսի հստակ աշխատանք է կատարել, որ այս անգամ հեռավարի կարիք չունեինք, հիշում էին ամբողջ բեմադրությունը»,-ասել է Ն. Գրիգորյանը:
Գլխավոր հերոսուհու դերակատար Էլինա Ջամալյանն արդեն երկրորդ անգամ է հանդիսատեսին ներկայանում Անուշի դերում:
«Միշտ երազել եմ Անուշ երգել, որն իրականություն է դարձել: Շրջափակման հետևանքով ռեժիսորը չկարողացավ գալ, փորձեցի հիշել որոշ դրվագներ ու փորձերից հետո բեմ բարձրացա»,-հավելել է Է.Ջամալյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան