«Ժողովուրդ». Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի ընտրման կարգը փոխվելու է ռուսական կողմի ցանկությամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հայ-ռուսական համալսարանի ռեկտորի ընտրման կարգը փոխվելու է ռուսական կողմի ցանկությամբ: Դա ներառված է ՌԴ կառավարության կողմից հավանության արժանացած՝ «հայ-ռուսական համալսարանի գործունեության պայմանների մասին» Հայաստանի հետ համաձայնագրի նախագծում:
Նկատենք, որ փաստաթղթում ամրագրված են համալսարանի խնդիրները. դրանք ներառում են կրթական միջոցառումները, ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի հանրահռչակման քայլերը, ռուսաց լեզվի՝ուսուցիչների խորացված վերապատրաստման կենտրոնի ստեղծումն ու զարգացումը, ռուսական կրթության ցուցահանդեսների և տոնավաճառների անցկացումը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դերի և ազդեցության ամրապնդումը և այլն:
Եվ ահա, մեր տեղեկություններով, ռուսական կողմը փոփոխություն է առաջարկել նաև կառավարման ձևում: Բանն այն է, որ այժմ համալսարանն իր կոնֆերանսի ժամանակ է ընտրում ռեկտորին, այսինքն՝ այն նշանակովի պաշտոն չէ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջարկվում է ստեղծել կառավարչական խորհուրդ, որը նման է հոգաբարձուների խորհրդին: Այն կազմված է լինելու 12 անձից՝ 6-ը հայկական և 6-ը ռուսական կողմերից: Այդ 12 անձինք են հենց հետագայում ընտրելու ռեկտորին:
Ավելին, մեր տեղեկություններով՝ հայ դասախոսները, որոնք դասավանդում են համալսարանում, կանգնել են խնդրի առջև, քանի որ ռուսական կողմը ցանկանում է ավելի խորացնել ռուսաց լեզվով ուսուցումը, և դա էլ ենթադրում է՝ պետք է ռուսական կողմից դասախոսներ լինեն: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ռուսական կողմի նախագիծը դեռ պետք է համաձայնեցվի հայկական կողմի հետ, որից հետո պետք է ընդունվի ՌԴ Պետական դումայում, ապա ՀՀ Ազգային ժողովում և դրանից հետո նոր կմտնի ուժի մեջ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին