«Ժողովուրդ». Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմը համալրել այդպես էլ չի ստացվում դեռ նախորդ տարվանից
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում կան պետական կառույցներ, որոնք աշխատակիցների և կադրերի պակաս ունեևն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նարեկ Մկրտչյանի ղեկավարած աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության չորս հաստիքներից մեկը՝ ինտեգրված սոցիալական ծառայության բաժինը, պետ չունի:
Համենայնդեպս, այդ մասին են վկայում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում տեղադրված պաշտոնական տվյալները: Ամփոփ վերլուծությունների, մոնիթորինգի և գնահատման վարչությունը չունի ամփոփ վերլուծությունների բաժնի պետ, այս պաշտոնը թափուր է դեռ նոյեմբերից, նույն վարչությունում թափուր է նաև ամփոփ վերլուծությունների, մոնիթորինգի և գնահատման վարչության պետի պաշտոնը. ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչությունն էլ հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահ չունի և կրկին՝ նախորդ տարվա նոյեմբեր ամսից:
Այդ նույն ամսից պետ չունի նաև գնումների համակարգի բաժինը: Հավելենք, որ Նարեկ Մկրտչյանը, 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո, նշանակված չորրորդ նախարարն է: Մինչ այդ այս պաշտոնները զբաղեցրել են Մանե Թանդիլյանը, Զարուհի Բաթոյանը և Մեսրոպ Առաքելյանը:
Այսինքն՝ նախարարության աշխատակազմը դեռ նախորդ տարվանից համալրել այդպես էլ չի ստացվում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին