Իրկուտսկում ավելի քան 130 տուն ջրի տակ է անցել
Իրկուտսկի մարզի Նիժնյայա Տունգուսկայում ջրի մակարդակը գերազանցել է սահմանված նորմը։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ն ու վկայակոչում Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային գլխավոր վարչությանը։
«Ներկայում Պոդվոլոշինոյում, Տոկմայում և Պրեոբրաժենկայում 134 բնակելի շենքեր, որոնցում ապրում է 270 մարդ, հեղեղված է»,- նշում է աղբյուրը։
Օդանավերի օգնությամբ, ջրհեղեղի տարածքներից տարհանվել է ընդհանուր առմամբ 60 մարդ, այդ թվում՝ 12 երեխա։
«Այսպիսով, Տոկմա գյուղի բնակչությունն ամբողջությամբ տարհանվել է ու տեղավորվել ժամանակավոր կացարաններում։ Մասամբ տարհանվել են Պրեոբրաժենկայի և Էրեմայի բնակիչները»,-նշում է «Ինտերֆաքս»-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները