ՄԻԵԴ-ից չստացանք այն որոշումը, որն ակնկալում էինք. Սաակաշվիլիի մայր
«Մենք Ստրասբուրգից չենք ստացել այն որոշումը, որն ակնկալում էինք»,- հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մայրը՝ Գյուլի Ալասանիան։
«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, մայրը հայտարարել է՝ մի քանի բժիշկներ հաստատել են, որ Միխայիլ Սահակաշվիլին ծանր հիվանդ է և լուրջ բուժման կարիք ունի։ Ջուլի Ալասանիան հույս ունի, որ այն որոշումը, որին շատերն են սպասում, վերջապես կկայացվի։
«Միխեիլ Սաակաշվիլին շինծու գործերով է բանտարկված, մարդը չգիտի, թե ինչի համար է բանտարկված, իրականում նա բանտարկված է իր երկիրը Պուտինին չհանձնելու համար, սա իր հանցանքն է։ Մենք լավատես ենք և հավատում ենք, որ ի վերջո արդարությունը կհաղթի։ Այսօր մենք չստացանք այն որոշումը, որն ակնկալում էինք»,- ասել է Ջուլի Ալասանիան։
Երեկ հայտնի դարձավ, որ Ստրասբուրգի դատարանը հրաժարվել է Միխայիլ Սահակաշվիլիին Վարշավա տեղափոխելուց և պետությանը չի պարտավորեցրել նրան տեղափոխել երկրի ներսում գտնվող այլ բուժհաստատություն։ Վրաստանի արդարադատության նախարարի հայտարարության համաձայն՝ Ստրասբուրգի դատարանի որոշմամբ, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մերժել են տեղափոխել Վարշավա։ Նրա խոսքով՝ պետությանը հանձնարարված չի եղել նաև Սաակաշվիլիին բուժման համար երկրի ներսում գտնվող այլ հաստատություն տեղափոխել
Ավելի ուշ Վրաստանի նախագահ Ս. Զուրաբիշվիլին կարևորել է, որ Եվրոպական դատարանի այս որոշումը նոր վնաս չպատճառի Վրաստանի հեղինակությանը հատկապես այն պահին, երբ քննարկվում է Վրաստանի թեկնածուի կարգավիճակը։
«Միևնույն ժամանակ կարծում եմ, որ անհրաժեշտ է ապագայում ապահովել նրա կյանքի և առողջության իրավունքը», - ասված է նախագահի հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին