ՔԿԾ-ից պատասխանում են հարցին՝ ինչով է զբաղված ՔԿ ծառայության պետը
Քրեակատարողական ծառայությունը տարածել է պարզաբանում՝ արձագանքելով «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակմանը.
«Մայիսի 13-ին armlur.am լրատվական կայքում հրապարակած հոդվածում հեղինակը, անդրադառնալով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթին, մասնավորապես հավելել էր, որ «Այս իրավիճակում հարց է առաջանում՝ ինչով է զբաղված ՔԿ ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը, երբ, իր ղեկավարած կառույցում, իր աշխատակիցները գործարքի մեջ են մտել դատապարտյալների ու նրանց հարազատների հետ»։
Հարցադրման կապակցությամբ հարկ ենք համարում փաստել, որ վերոնշյալ քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված հիմնավոր տեղեկությունները Քրեակատարողական ծառայության կողմից են փոխանցվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին, ինչպես նաև ԱԱԾ-ին։
Ինչ վերաբերում է, թե «․․․ինչով է զբաղված ՔԿ ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը», հավելենք, որ Քրեակատարողական ծառայությունը պետի գիտությամբ հետևողական է ցանկացած կոռուպցիոն դրսևորումների, հատկապես աշխատակիցների կողմից կատարված ապօրինի գործողությունների բացահայտմանը։
Վերոնշյալի ապացույցն են նաև Քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքէջում պարբերաբար հրապարակվող տեղեկությունները՝ քրեակատարողական հիմնարկներում կոռուպցիոն դրսևորումների, ինչպես նաև պաշտոնեական դիրքի չարաշահմամբ զուգորդված դեպքերի բացահայտման մասին։ Մասնավորապես վերջերս «Նուբարաշեն», «Արմավիր» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկների ծառայողները փորձել էին գումարի դիմաց բջջային հեռախոսներ և թմրանյութեր փոխանցել ազատազրկված անձանց։
Մեկ անգամ ևս փաստենք, որ Քրակատարողական ծառայությունը անզիջում է յուրաքանչյուր ապօրինի դեպքը բացահայտելու ուղղությամբ և մշտապես հետևողական է լինելու իր կողմից որդեգրած գործունեության այն սկզբունքներին, առանձնահատկություններին ու գործելաոճին, որոնք ամբողջապես ուղղված են համակարգի աշխատանքի արդյունավետությանն ու առաջնահերթ պահանջներին»։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ինչով է զբաղված ՔԿ ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը
- ՔԿՀ պաշտոնյաներին մեղադրանք է ներկայացվել դատապարտյալներից ընդհանուր 2 մլն 827 հազ. դրամ կաշառք ստանալու համար
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները