Գործարարը հրաժարվում է ավարտել հայրենադարձների համար կառուցված շենքը
Լիբանանահայ գործարար Սևակ Արծրունին, որը «Դրոյի գործով» մեղավոր ճանաչված, ցմահ ազատազրկված ու արդեն 2021 թվականին ազատ արձակված Արսեն Արծրունիի եղբայրն է, հրաժարվում է ավարտել Դավիթաշենի 4-րդ թաղամասում հատուկ հայրենադարձների համար կառուցված շենքը։ Այս մասին «168 Ժամին» պատմել է խմբագրությանն ահազանգած՝ շենքի սիրիահայ բնակիչներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ՝ զգուշանալով՝ կարող է խնդիրներ ունենալ շինարարի հետ։
«Շենքի մասին գովազդին ծանոթացել եմ դեռևս Սիրիայում, երբ արդեն պատերազմը սկսվել էր։ Քանի որ գինն էլ տրամաբանական էր, մի կերպ Երևան հասնելուց հետո այցելեցինք օֆիս, որտեղ պարոն Սևակը մեզ պատմեց շենքի հարմարությունների, իբր թե բակում կառուցվելիք լողավազանի և այլ բաների մասին։ Գումարի մեծ մասը վճարեցինք իր «Խաչ 9» ՍՊԸ-ի անունով, բոլոր փաստաթղթերը կան։
Ըստ պայմանագրի՝ շենքը պիտի ավարտվեր 2018-2019 թթ.-ին, սակայն արդեն իր ասած ու պայմանագրով նախատեսված ժամկետներից անցել է 5 տարի, ու շենքի ոչ մի բնակիչ սեփականության վկայական չունի»,- պատմեց մեր զրուցակիցը։
Շենքի բնակիչը նաև նկատեց, որ Սևակ Արծրունին խուսափում է գալ շենք, հանդիպել բնակիչների հետ, անընդհատ պատճառներ է փնտրում, որպեսզի չավարտի շենքի ամբողջական հանձնումը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին