Մսի ու երշիկեղենի արտադրությունը նվազել է
Այս տարվա հունվար-մարտին Հայաստանում արտադրվել է 7 247.1 տոննա միս, ինչը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5․1%-ով։
Panorama.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկանում է, որ հունվար-մարտին հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների մսի արտադրությունը նախորդ տարվա համեմատ նվազել է 3․3%-ով (3 167.4 տոննա), խոզի մսի արտադրությունը՝ 19․8%-ով (523.8 տոննա), թռչնամսինը՝ 6․4%-ով (3 039.0 տոննա)։
Դրան զուգահեռ 11․6%-ով ավելացել է ոչխարի մսի (516.9 տոննա) արտադրությունը։
Այս տարվա առաջին եռամսյակում նվազել է նաև երշիկեղենի արտադրությունը։ Մասնավորապես, հունվար-մարտին արտադրվել է 2 832.3 տոննա երշիկեղեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 1․4%-ով։
22․9%-ով էլ նվազել է մսի կիսապատրաստվածքների արտադրությունը (ներառյալ աղացած միսը և դրանից արտադրատեսակները)`կազմելով մոտ 587.4 տոննա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին