Օրգանիզմում ջրի պակասը կարող է գլխացավի պատճառ դառնալ
Գլխացավի պատճառներից մեկը կարող է լինել սննդակարգում ջրի անբավարար քանակությունը։ «Sputnik» ռադիոյին տված հարցազրույցում ասել է նյարդաբան Պավել Խորոշևը։
Նրա խոսքով, գլխացավերն առաջանում են ներգանգային ճնշման բարձրացման, ինտոքսիկացիայի և ուղեղի թերսնման հետևանքով։
«Ուղեղի սնուցման խանգարումը, որպես կանոն, կապված է օրգանիզմում ջրի պակասի հետ։ Եթե մարդն օրական խմում է կես լիտր կամ նույնիսկ մեկուկես լիտր ջուր, ապա դա բավարար չէ։ Ջրի պակասի պատճառով արյան մածուցիկությունը մեծանում է, իսկ արյան հոսքի արագությունը նվազում։ Երբ դա տեղի է ունենում, ուղեղը և մյուս բոլոր հյուսվածքները սկսում են ավելի քիչ թթվածին և սննդանյութեր ստանալ: Համապատասխան ընկալիչները դրան արձագանքում են ցավով»,- նշել է նա։
Նյարդաբանը կարծում է, որ ջրի պակասի հետևանքով առաջացած գլխացավը շատ հեշտ է բուժվում։ Անհրաժեշտ է միայն նորմալացնել օրական խմած ջրի քանակը։
«Միջինը ձմռանը օրական 2-2,5 լիտր ջուր պետք է խմել, ամռանը՝ առնվազն 2,5 լիտր։ Հասկանալի պատճառներով ամռանը պետք է ավելի շատ խմել»,- հավելել է նյարդաբանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին