Իսրայելում Գազայի հատվածից արձակած հրթիռի հարվածի հետևանքով տարեց հայ կին է մահացել
Իսրայելի Կենտրոնական շրջանում գտնվող Ռեհովոտ քաղաքի փլատակներում երեկ տարեց կնոջ մարմին են հայտնաբերել։ Կինը եղել է ծայրահեղ ծանր վիճակում, նրան միանգամից հնարավոր չի եղել ճանաչել։ Ստացած բազմաթիվ վնասվածքների պատճառով ավելի ուշ նա մահացել է։
Նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ մահացածը 80-ամյա Ինգա Աբրահամյանն է։ Բժիշկներն այդ մասին ծանուցել են ընտանիքին։
Միջազգային ԶԼՄ-ները նշում են, որ Աբրահամյանի բնակարանը փլուզվել է Գազայի հատվածից արձակած հրթիռի հարվածի հետևանքով։ Եվս 16 մարդ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան