Փրկարարները օգնության են հասել ՀՀ կարմիր գրքում գրանցված վիրավոր թռչունին
Մայիսի 13-ին, ժամը 16։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նաիրի Զարյան փողոցի թիվ 74 շենքի մոտակայքում գտնվող զբոսայգում վիրավոր բազե է նկատվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ հայտնաբերված թռչունը գիշատիչ լորաճուռակ է (թևը վնասված), գրանցված է ՀՀ կարմիր գրքում։
Փրկարարները թռչունին տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու