FlyOne. Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը հետաձգվել է օդանավի տեխնիկական անսարքության պատճառով
FlyOne Armenia ընկերությունը տարածել է պարզաբանում Երևան- Ստամբուլ- Երևան չվերթի չկայանալու վերաբերյալ, որտեղ ասված է.
«Սույն թվական մայիսի 13-ին նախատեսված Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը հետաձգվել է օդանավի տեխնիկական անսարքության պատճառով մինչև մայիսի 14-ը՝ ժամը 00։20-ը։
Այս պահի դրությամբ անսարքությունը վերացված է, չվերթը տեղի կունենա ըստ նոր հայտարարված ժամանակացույցի։
Հետաձգման մասին, չվերթի կարգավիճակը հայտնի լինելու զուգահեռ, հայտարարվել է Երևան-Ստամբուլ-Երևան չվերթի բոլոր ուղևորներին։
Ի պատասխան ստացվող հարցումների, հայտնում ենք նաև, որ ավիանընկերությունը չէր կարող օգտագործել այլ օդանավ չվերթն իրականացնելու համար, քանի որ Թուրքիայի ավիացիոն իշխանությունները թուլտվություն են տվել միայն սահմանափակ քանակի օդանավերի համար։
Ըստ ավիացիոն գործող կանոնների՝ ուղևորները չվերթի հետաձգումից 3 ժամ անց ապահովվել են ջրով։
Թե Երևանում, թե Ստամբուլում կեցության կարիք ունեցող բոլոր ուղևորներին ավիաընկերություն տեղավորվել է հյուրանոցներում մինչև չվերթի իրականացումը։
Ավիաընկերությունը ուսումնասիրում է չվերթի վերաբերյալ սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութերը, որից կանի համապատասխան եզրակացություններ։
Ավիաընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարության համար»։
Հարակից հրապարակումներ`
- Ահազանգ. FlyOne-ի պատճառով տասնյակ մարդիկ կորցրեցին Ստամբուլից այլ ուղղություններով տոմսերը, հյուրանոցի վճարները
- Դուբան արգելել է FLYONE ընկերության Երևան-Դուբայ-Երևան չվերթի վայրէջքն օդանավակայանում․ Անանյան
- FlyOne ավիաընկերությունը՝ մարդկանց սև ցուցակում
- Flyone-ը նոր չվերթներ է հետաձգել ու չեղարկել
- Flyone-ի ուղևորները Երևան հասնել չեն կարողանում
- FlyONE Armenia-ն անելու է հնարավորը, որպեսզի ուղևորների ճամփորդական ծրագրերը փոփոխություններ չունենան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան