![](https://panorama.am/news_images/946/2835741_1/flyone_whzvvn03kxcskhfqkq9dld7iewdv3wmnygu1b09e_620x404_v1.thumb.jpg)
Ահազանգ. FlyOne-ի պատճառով տասնյակ մարդիկ կորցրեցին Ստամբուլից այլ ուղղություններով տոմսերը, հյուրանոցի վճարները
«Ազատություն» ՌԿ լրագրող Կառլեն Ասլանյանն ահազանգում է FlyOne ընկերության հերթական չեղարկված թռիչքի ու ընկերության վատ վերաբերմունքի մասիին.
««Հրանտ Դինք» հիմնադրամի հրավերով այսօր մի խումբ լրագրողներով պետք է մեկնեինք Ստամբուլ՝ լուսաբանելու ընտրությունները: Սակայն FLY ONE ARMENIA ընկերությունը վերջին պահին՝ օդանավի դռան մոտ տեղեկացրեց, որ տեխնիկական խնդիր կա, թռիչքը մոտ մեկ ժամով հետաձգվում է: Մեկ ժամը դարձավ 2, 3, 4, այս ընթացքում ընկերությունը որևէ պարզաբանում չտվեց՝ թռիչքը ի վերջո տեղի ունենալու՞ է: Ում նյարդերը չդիմացավ, թողեց, գնաց, սպասողներին միայն լրագրողների բարձրացրած աղմուկից հետո «Սիլ» ջուր տվեցին: Լուսաբացին, ի վերջո, հայտարարվեց, որ թռիչքը իբր կկայանա նախատեսվածից 24 ժամ անց: Տասնյակ մարդիկ կորցրեցին Ստամբուլից այլ ուղղություններով տոմսերը, հյուրանոցի վճարները. ընկերությունը միայն չեղարկած/հետաձգած տոմսի գումարն է վերադարձնելու մեկ ամվսա ընթացքում: Ներողության, ափսոսանքի ոչ մի խոսք, օդանավակայանում հուսահատ մնացած վերջին ուղևորներին մեր պահանջից հետո առաջարկեցին տուն տանել կամ Էջմիածնում հյուրանոց: Որպես «Քո ազգային ավիափոխադրողը» ներկայացող ընկերությունը գործարկման մեկնարկից, իսկ վերջին շրջանում գրեթե ամենօրյա ռեժիմով նման պատմությունների մեջ է: Այսքան բողոքների, ահազանգերի հետքերով պետական որևէ մարմին վարույթ հարուցե՞լ է, թե՞ այս ընկերությունը արտոնյալ կարգավիճակ ունի»։
Հարակից հրապարակումներ`
- Դուբան արգելել է FLYONE ընկերության Երևան-Դուբայ-Երևան չվերթի վայրէջքն օդանավակայանում․ Անանյան
- FlyOne ավիաընկերությունը՝ մարդկանց սև ցուցակում
- Flyone-ը նոր չվերթներ է հետաձգել ու չեղարկել
- Flyone-ի ուղևորները Երևան հասնել չեն կարողանում
Լրահոս
Տեսանյութեր
![Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի](https://panorama.am/video_images/18/53842_1/f67628ab8d2b3a_67628ab8d2ba8.thumb.jpg)
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի
![ՔՊ-ի օրոք Երևանում մանկապարտեզ է փակվում. Մեսրոպ Մանուկյանի ահազանգը](https://panorama.am/video_images/18/53835_1/f67628a58efef0_67628a58eff0f.jpg)
![Հայաստանը՝ մուրճի և սալի արանքում](https://panorama.am/video_images/18/53800_1/f675db18564e34_675db18564e74.jpg)