Lunar Flashlight արբանյակը չի կարողացել մտնել Լուսնի ուղեծիր
Lunar Flashlight փոքր արբանյակը, որը 2022 թվականի վերջին արձակվել է Լուսին դրա մակերեսի վրա սառույց որոնելու համար, չի կարողացել բավականաչափ թափ հավաքել լուսնային ուղեծիր մտնելու համար։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ Օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային վարչությանը (NASA):
«Արբանյակի՝ մինչև պայուսակի չափ փոքրացված շարժիչ համակարգը, որն առաջինն է իր տեսակի մեջ, չնայած մասնագետների ամիսներ տևած եջանքերին, չկարողացավ առաջացնել այնքան մղում, որ սարքը հասնի լուսնային ուղեծիր», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նախատեսվում էր, որ այն մուտք կգործի ուղղագիծ հալո-ուղեծիր, որը թույլ կտա նրան թռչել հարավային լուսնային բևեռի վրայով շաբաթը մեկ անգամ։
Այնուամենայնիվ, փորձագետները հայտնաբերել են, որ շարժիչ համակարգի վառելիքի հոսքերը խցանված էին մետաղական բեկորներով, ինչը խանգարում էր շարժիչի աշխատանքին։
Նրանք փորձել են մաքրել հոսքերը, չնայած աննշան հաջողությանը, նրանք ի վերջո եզրակացրել են, որ չեն կարողանա շտկել մեքենայի հետագիծը՝ ժամանակին նոր ուղեծիր մտնելու համար:
«ՆԱՍԱ-ն հայտարարում է իր առաքելության ավարտի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Lunar Flashlight-ը ներկայում վերադառնում է Երկիր։ Այն դեպի Լուսին արձակվել է Falcon 9 հրթիռային մեքենայով անցյած տարվա դեկտեմբերի 11-ին:
Սարքը պետք է ուսումնասիրեր Երկրի բնական արբանյակի մակերեսը, Լուսնի հարավային բևեռի հավերժական ստվերի խառնարաններում սառույց որոներ՝ օգտագործելով չորս լազերներով հագեցած ռեֆլեկտոմետր։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին