
Pernod Ricard-ը դադարեցրել է Ռուսաստան ալկոհոլի արտահանումը
Pernod Ricard ֆրանսիական կոնցեռը դադարեցրել է ալկոհոլի ատահանումը ՌԴ։ Կոնցեռնի կազմի մեջ են մտնում վիսկի, օղի, կոնյակ ու այլ խմիչքներ արտադրող հայտնի ընկերություններ։
«Pernod Ricard»-ը կարող է հաստատել, որ 2023 թվականի ապրիլի վերջին դադարեցրել է իր միջազգային ապրանքանիշերի բոլոր արտահանումները Ռուսաստան», - ընկերության հայտարարությունը մեջբերել է «Իտերֆաքս» գործակալությունը։
Մի քանի ամիս կպահանջվի, որպեսզի ընկերությունը դադարեցնի վաճառքը Ռուսաստանում։
Ավելի վաղ ՌԴ ալկոհոլի .արտահանման դադարեցման մասին հայտարարել էր կոնցեռնի կազմի մեջ մտնող Absolut ընկերությունը։
Կոնցեռի կազմում է նաև ARARAT կոնյակի գործարանը։