Սարսանգի ջրամբարի ջրի մակարդակն իջել է 30 մետրով․ «ԱՐՑԱԽ ՀԷԿ»
Հայաստանից Արցախը սնուցող միակ էլեկտրագծի խափանման պայմաններում հունվարի 9-ից Արցախում օգտագործվում է միայն տեղում արտադրված էլեկտրաէներգիան: Սարսանգի հիդրոէլեկտրակայանն ապահովում է էլեկտրաէներգիայի մեծ մասը, որն այժմ ողջ հզորությամբ չի աշխատում։
«Սարսանգի հիդրոէլեկտրակայանն աշխատում է շատ ցածր հզորությամբ, ջրի ճնշում չկա և չկա հնարավորություն նորմալ աշխատելու համար։ Աշխատում է այնքանով, որ ընդամենը ցանցն է պահպանում , այդքանը։ Կարող եմ ասել, որ հունվարի 9-ից մինչ այժմ Սարսանգի ջրամբարի ջրի մակարդակն իջել է մոտ 29-30 մետրով»,- Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Վահրամ Բեգլարյանը։
Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակման մեջ առնելու աղետալի հետևանքներից մեկն էլ էներգետիկ ճգնաժամ առաջացնելն է։ Panorama.am-ի հետ զրույցում ԱՀ ջրային կոմիտեի նախագահ Արարատ Խաչատրյանը նշեց, որ խնդիրը մեղմելու նպատակով Սարսանգի ջրամբարի վրա կառուցված ՀԷԿ-ն աննախադեպ ռեժիմով է աշխատել, արդյունքում ` այսօր ջրամբարը գրեթե դատարկ է։
«Ջրամբարից ոռոգման նպատակով ջուր Արցախը չի օգտագործում։ Ջրամբարի ջուրն օգտագործվում է միայն էլեկտրաէներգիա ստանալու նպատակով։ Տեղումները բավականին սակավ եղան, Թարթառ գետը չվարարեց։ Արդյունքում՝ ջրամբարում ջուր չի կուտավում։ Այս պահի դրությամբ՝ ջուր չկա, շատ քիչ է։ Մի կերպ բավարարում ենք։ Կառավարության նիստի ընթացքում որոշվեց, որ հովհարային անջատումները կլինեն 12 ժամով։ Հոսանքը քիչ է լինելու, ջրի սակավության պատճառով տուրբինաները չեն կարողանալու աշխատեցնել»,-ասաց Արարատ Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է Արցախում ոռոգման խնդիրներին, ապա Խաչատրյանը նշեց, որ Արցախում հիմնականում մեխանիկական ոռոգում է կատարում, կաթիլային եղանակով, միայն 10 տոկոսն է ինքնահոս եղանակով է ոռոգում իրականացնում։ Այս առումով քիչ, թե շատ բավարարված են։
«Հիմնականում փորձում ենք հարմարվել առկա խնդիրներին։ Մեր հնարավորության սահմաններում ՝ բավարարված ենք, դժվարություններ կան իհարկե»,- եզրափակեց ԱՀ ջրային կոմիտեի նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Սարսանգի ջրամբարը գրեթե դատարկ է
- Կանգնած ենք Սարսանգի ջրային պաշարների սպառման վտանգի առջև՝ մոտենալով մեռյալ ծավալին. Արցախի պետնախարար
- Սարսանգի ջրամբարի ջրային պաշարները գնալով նվազում են` խորացնելով էներգետիկ ճգնաժամը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան