ՊՆ. Գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել
Գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն, ժամը 08:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ վիրավորում են ստացել ՀՀ ԶՈՒ 2 զինծառայող: Զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր։
Օրվա ընթացքում Սոթքի, Կութի և Վերին Շորժայի ուղղությամբ կրակի հետևանքով զոհվել է 20-ամյա զինծառայող Նարեկ Բաղդասարյանը։
Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ էին բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը մայիսի 11-ին ունեցել է 4 վիրավոր:
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. Հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել
- ՊՆ. Ժամը 23:10-ի դրությամբ հայկական կողմն ունի մեկ զոհ և 2 վիրավոր
- ՊՆ. Ադրբեջանի ԶՈՒ-ն խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կութում տեղակայված դիրքերի ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին