Կոտայքի մարզպետ. Նարեկին մանկուց եմ ճանաչել
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է երեկ Գեղարքունիքում զոհված ժամկետային զինծառայող Նարեկ Բաղդասարյանի լուսանկարն ու գրել.
«Թշնամու սադրանքի հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելիս նախօրեին զոհված զինծառայողը 2003 թվականին ծնված Նարեկ Նորայրի Բաղդասարյանն է՝ Կոտայքի մարզի Գառնի համայնքից։
Հարազատական ամենամոտ կապերն ունենալով՝ Նարեկին մանկուց եմ ճանաչել. անչափ զուսպ, համեստ հայրենասեր մեր տղա։
Անսահման մեծ է ցավի զգացումը, անդառնալի մեր զինվորի կորուստը։
Փա'ռք Նարեկին, համբերություն ընտանիքին ու մեզ բոլորիս։
Հավերժ խոնարհում հայրենիքի համար կյանքը տված մեր բոլոր հայորդիներին»։
Հարակից հրապարակումներ`
- Սոթքում զոհված Նարեկ Բաղդասարյանն է
- ՊՆ-ն հրապարակել է զոհված զինծառայողի անունը
- ՊՆ. Ժամը 23:10-ի դրությամբ հայկական կողմն ունի մեկ զոհ և 2 վիրավոր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին