Մակրոնին էլ «գցեցի՞ր», Փաշինյան․ Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյդբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Շառլ Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպմանը։
Նա, մասնավորապես, գրել է․
«Երբ ասում եմ, որ Փաշինյանի խոսքը գրոշի արժեք չունի՝ նեղանում են
Նիկոլն ինքն էր ասում, որ Ալիևի հետ Արևմուտքի միջնորդությամբ հանդիպմանը կմասնակցի բացառապես Մակրոնի մասնակցության դեպքում։
Հիմա նայում ենք Բրյուսելի հանդիպման օրակարգը, բայց Մակրոն չկա։
Կա առանձին հանդիպում Միշելի ու եռակողմ հանդիպում Փաշինյան-Միշել-Ալիեւ ձեւաչափով։
Ու՞ր է բա Մակրոնը։
Բա ասում էիր ՝առանց Մակրոնի չեմ հանդիպի։
Մակրոնին էլ «գցեցի՞ր»,Փաշինյան։
Դու քո խոսքը չես հարգում ,ի՞նչ ես ակնկալում դիմացինից։
Լրջանալու կարիք ունես, նախկին երիտասարդ»։
Հարակից հրապարակումներ`
- Մինչև եռակողմ հանդիպումը Շառլ Միշելն Ալիևի ու Փաշինյանի հետ առանձին-առանձին կխոսի
- Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան