Խառնաշփոթ ԱՄՆ-Մեքսիկա սահմանին
ԱՄՆ անցնելու հույսով Մեքսիկայում գտնվող միգրանտների ապագան անորոշ է: Համավարակի ժամանակ կիրառված օրենքը, որը թույլ էր տալիս անհապաղ արտաքսել միգրանտներին Մեքսիկա կամ իրենց հայրենի երկրներ, դադարել է գործել։ ԱՄՆ սահմանին կուտակված միգրանտները շփոթված են, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։
Նախագահ Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ նոր սահմանափակումներ է սահմանել ապաստան հայցողների համար։ Ներգաղթի հարցերով իրավաբան Պրիսցիլա Օրթան, ում գրասենյակը Տեխաս նահանգի Բրաունսվիլ բնակավայրում է, ամեն շաբաթ անցնում է Մեքսիկայի սահմանը՝ միգրանտներին բացատրելու, թե ինչ ընթացակարգ է իրենց սպասվում:
Օրթան խորհուրդ է տալիս միգրանտներին օգտագործել CBPOne բջջային հավելվածը՝ ընդունելության գրանցվելու, և նախազգուշացնում է՝ եթե սահմանը հատեն առանց թույլտվության, անմիջապես կարտաքսվեն:
Սակայն CBPOne հավելվածը նույնպես չի փրկում․ ընդունելության համար գրանցվելու լրացուցիչ հազար հնարավորությունների պարագայում նույնպես մարդիկ պետք է որոշ ժամանակ սպասեն:
Կուբացի միգրանտ Ներիզ Արուազը սպասում է իր ամուսնու և երկու մանկահասակ երեխաների հետ։ «Նույնը, նույնը, նույնը։ Տարածք պարզապես չկա։ Հուսահատ ենք, ոչ ոք չգիտի ինչ անել»,- ասել է նա «Ամերիկայի ձայն»-ին։
Արուազը Մեքսիկայի սահմանային Մատամորոս բնակավայր է ժամանել մեկ ամիս առաջ և տակավին անտեղյակ է, թե երբ կկարողանան անցնել ԱՄՆ: Կուբայում հաշվապահ էր։ Եթե անցնեն ԱՄՆ, ծրագրեր ունի՝ ցանկանում է զբաղվել ձեռնարկատիրությամբ՝ «ընտանիքը առաջ տանելու համար»:
Միգրանտների մեծ հոսքը Բրաունսվիլում նորություն չէ:
Քեմերոնի շրջանի դատավոր Էդդի Տրևինոյի տվյալներով, ավելի քան երկու հազար միգրանտ է ժամանում ամեն օր։
Տրևինոն ասում է, որ սահմանի երկայնքով գտնվող համայնքները պատրաստվում են վատթարագույնին:
«Մարդիկ անընդհատ խոսում են սահմանների անվտանգության մասին կամ ակնարկում, որ սահմանն անապահով է ու վտանգավոր, և ես համաձայն եմ: Մենք ունեցել ենք ներգաղթյալների թվի աճ, ինչը պարզապես այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ներգաղթի մեր համակարգը խափանվել է»,- ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին