Արարատ Միրզոյանն ամերիկյան կողմին ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի սադրիչ և ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը
Մայիսի 13-ին ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ:
Նախարարության փոխանցմամբ, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր:
Արարատ Միրզոյանը ներկայացրել է վերջին օրերի ընթացքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի սադրիչ և ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ դրանք նպատակ են հետապնդում խաթարել խաղաղ բանակցությունները շարունակելուն ուղղված ջանքերը:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտության շուրջ։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. Գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել
- ՊՆ. Հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել
- ՊՆ-ն հրապարակել է զոհված զինծառայողի անունը