Արցախի տեսակետի առանցքում ինքնորոշման իրավունքի իրացման և դրա միջազգային ճանաչման հարցն է. Լուսինե Ավանեսյան
168.am-ի հարցերին պատասխանել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։
168.am– Տիկին Ավանեսյան, Արցախն ի՞նչ սպասելիքներ ունի Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպումից։ ՀՀ իշխանությունների կողմից մշտապես քննարկվում է «Արցախում բնակվող հայության իրավունքների ու անվտանգության» վերաբերյալ հարցը, այս եզրույթն Արցախի համար ընդունելի՞ է։
Լուսինե Ավանեսյան– Արցախի Հանրապետության իշխանությունները հետևում են ՀՀ և Ադրբեջանի միջև ընթացող գործընթացներին: Կարծում եմ, խնդիրների կարգավորումն ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառման սկզբունքով և բանակցությունների միջոցով միշտ նախընտրելի է:
168.am– Հայաստանի իշխանական վերնախավը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բազմիցս հայտարարել է, որ Արցախի իշխանությունը, մասնավորապես՝ նախագահ Արայիկ Հարությունյանը, տեղյակ է բանակցությունների մանրամասնություններից։ Արցախի նախագահն արդյո՞ք Նիկոլ Փաշինյանին ասել է, որ արցախահայության համար «Արցախում բնակվող հայության իրավունքների ու անվտանգության վերաբերյալ հարցը» եզրույթն ընդունելի չէ, ընդունելի է միայն ինքնորոշման իրավունքի իրացման հարցի առաջմղումը:
Լուսինե Ավանեսյան– Արցախի նախագահը տեղյակ է բանակցային որոշ մանրամասների և հնարավորություն ունի փոխանցելու իր և ժողովրդի մտահոգությունները, հայտնելու Արցախի Հանրապետության իշխանությունների տեսակետը, որի առանցքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և դրա միջազգային ճանաչման հարցն է, ինչպես նաև Արցախի Հանրապետության անվտանգության թեման:
168.am– Տեղեկություններ ունե՞ք, Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված մաքսակետն ապամոնտաժելու ուղղությամբ բանակցություններ ընթանո՞ւմ են, այս պահին ի՞նչ արդյունքներ կան, միայն ռուսական կո՞ղմն է բանակցում Ադրբեջանի հետ։
Լուսինե Ավանեսյան– Միջազգայնորեն ընդունված Լաչինի/ Քաշաթաղի/ միջանցքում Ադրբեջանի կողմից ապօրինի անցակետի տեղադրումն անընդունելի է: ԱՀ դիրքորոշումն արտահայտված է ԱՀ Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ: Ադրբեջանական կողմի հետ տվյալ հարցով ՌԴ խաղաղապահների վարած բանակցություններն առայժմ արդյունք չեն տվել:
Հարակից հրապարակումներ`
- Բրյուսելում բեկումնային առաջընթաց չեն ակնկալում. «Ազատություն»
- Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
- Պետքարտուղարություն. Վաշինգտոնում հիմք դրվեց Բրյուսելի բանակցությունների համար
- Զինված դիմակայության հանգուցալուծման բանալին գտնվում է ոչ թե Վաշինգտոնում, Բրյուսելում կամ Մոսկվայում, այլ խրամատում.Սենոր Հասրաթյան
- Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ կայացել է Միշել-Բլինքեն հեռախոսազրույցը
- Բրյուսելում գոհ են Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցություններից. «Ազատություն»
- Աշոտյան. Բրյուսելում հայտարարված հանդիպումը թույլ է տալիս այս պահին անել հետևյալ եզրահանգումները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին