Բրյուսելում բեկումնային առաջընթաց չեն ակնկալում. «Ազատություն»
«Ազատությանը» որոշ մանրամասներ են ի հայտ դարձել այս շաբաթավերջին Բրյուսելում նախատեսված բանակցություններից․ ըստ այդմ, Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Հայաստանի վարչապետի հետ կհանդիպի շաբաթ օրը երեկոյան, կիրակի առավոտյան առանձնազրույց կունենա Ալիևի հետ, իսկ եռակողմ հանդիպումը կմեկնարկի կիրակի՝ կեսօրն անց։
Կարևորելով առաջիկա հանդիպումը՝ Բրյուսելում միաժամանակ ընդգծում են, որ բեկումնային առաջընթաց չեն ակնկալում։
«Կարծում եմ՝ մենք պետք է համեստ լինենք ակնկալիքներում, թե կիրակի երեկոյան կարող է խաղաղության համապարփակ փաստաթուղթ ստորագրվել։ Դրա համար դեռ երկար ժամանակ և աշխատանք կպահանջվի», - «Ազատությանն» ասաց եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը՝ անանուն մնալու պայմանով։
Եվրոպացի պաշտոնյան միաժամանակ ընդգծում է՝ սա լավ հնարավորություն է՝ հասկանալու՝ ուր են հասել կողմերը և ինչ կարելի է անել բանակցություններն ակտիվացնելու համար:
Հարցին, թե հնարավո՞ր է բանակցել, երբ տեղում կողմերը կրկին զենք են կիրառում, կա զոհ ու վիրավորներ, եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը պատասխանել է՝ հրադադարի այդ խախտումները ևս մեկ անգամ ի ցույց են դնում, թե որքան կարևոր է ունենալ ձևաչափ, որտեղ հարաբերությունների կարգավորման բոլոր դիտանկյունները կարող են քննարկվել։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
- Պետքարտուղարություն. Վաշինգտոնում հիմք դրվեց Բրյուսելի բանակցությունների համար
- Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ կայացել է Միշել-Բլինքեն հեռախոսազրույցը
- Բրյուսելում գոհ են Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցություններից. «Ազատություն»
- Աշոտյան. Բրյուսելում հայտարարված հանդիպումը թույլ է տալիս այս պահին անել հետևյալ եզրահանգումները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան