Ախալքալաքի մարզահամալիրի բռնցքամարտիկԳոռ Այվազյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն
Ախալքալաքի մարզահամալիրի բռնցքամարտիկը երկրորդ տարին անընդմեջ, երիտասարդների շրջանում, դառնում է Եվրոպայի չեմպիոն, գրում է «Jnews.ge»-ն։
Համեմատելով 2022-ի և 2023-ի Եվրոպայի առաջնությունում իր ելույթները, Գոռը նշել է, որ անցած տարին իր համար ավելի դժվար էր, քան այս տարի։
«Այս տարի գիտեի, որ ֆավորիտ եմ իմ քաշային կարգում, և հետո, այս տարի շատ երկրպագուներ ունեի, չէի կարող նրանց հիասթափեցնել։ Նրանց աջակցությունը մեծ է։ Այս անգամ ավելի մեծ պատասխանատվություն ունեի, իմ պատմական հայրենիքում՝ Հայաստանում, անպայման պետք է հաղթեի: Ես վստահ էի, որ հաղթելու եմ, ու հաղթեցի»,- ասել է նա։
Նա համարում է, որ իրեն օգնում է հաղթել քրտնաջան մարզումները։
«Եթե մարզիկը, չնայած մշտական մարզումներին, պարտվում է, նշանակում է նա քիչ է մարզվել»:
Գոռի անձնական մարզիչ Գագիկ Էլիզբարյանն իր մարզիկի մեջ մեծ աշխատասիրությունն է ընդգծում։
«Նրա ուժը ֆիզիկական տվյալների մեջ է, տեխնիկան նույնպես չի զիջում: Նա մարզվում է 6 տարեկանից, շատ աշխատասեր է: Ես մեծ հույսեր եմ կապում նրա հետ, առաջին հերթին՝ օլիմպիական չեմպիոն դառնալու առումով»,- կիսվում նա։
Գոռն ավարտում է դպրոցը և նախատեսում է գնալ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ սովորելու, չնայած այն հանգամանքին, որ կարող է ամիսներ շարունակ լինել ուսումնամարզական հավաքների։ Կյանքի իր ծրագրերի մասին ասում է, որ կզբաղվի բռնցքամարտով, քանի դեռ կարող է, բայց չգիտի, թե ինչ կլինի հետո։
Հաջորդ տարվանից Գոռը կսկսի ներկայանալ մեծահասակների կատեգորիայում։ Նրա հիմնական նպատակը 2028 թվականի Օլիմպիական խաղերն են, սակայն դրանցից առաջ ավանդական մարզացուցակը Վրաստանի առաջնությունն է, Եվրոպայի առաջնությունը, աշխարհի առաջնությունը, սակայն արդեն մեծահասակների շրջանում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները