Զեմֆիրան դիմել է դատարան՝ պահանջելով իրենից հեռացնել օտարերկրյա գործակալի կարգավիճակը
Երգչուհի Զեմֆիրան, որը Ռուսաստանում ճանաչվել է որպես օտարերկրյա գործակալ, դատարանի միջոցով պահանջել է երկրի արդարադատության նախարարությունից հանել այդ կարգավիճակը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանի մամուլի ծառայությունից, որտեղ ստացվել է համապատասխան հայցադիմումը։
«Դատարանը ստացել է Ռամազանովա Զ. Թ.-ի հայցն ընդդեմ ՌԴ արդարադատության նախարարության՝ պահանջելով անօրինական ճանաչել արտիստուհուն օտարերկրյա գործակալների ցանկում ընդգրկելու որոշումը», - ասել են դատարանում:
Միևնույն ժամանակ նշել են, որ դատական նիստի օրը դեռ նշանակված չէ։
Արդարադատության նախարարությունը Զեմֆիրային ներառել է օտարերկրյա գործակալների ռեգիստրում 2023 թվականի փետրվարին։ Գերատեսչությունում հայտարարել են, որ արտիստուհին բացեիբաց հանդես է եկել ի պաշտպանություն Ուկրաինայի, համերգներ է տվել անբարյացակամ երկրներում՝ հատուկ ռազմական գործողության դեմ կոչերով և աջակցություն է ստացել արտասահմանյան աղբյուրներից։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան