
«Հրապարակ». Կառավարությունը մտադիր է դադարեցնել բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանին տված տարկետումը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կառավարությունը մտադիր է դադարեցնել ամիսներ առաջ սկանդալային հայտարարություններ արած բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանին տված տարկետումը։ Բռնցքամարտիկը մարտի վերջին ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց, որ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից և այսուհետ հանդես է գալու այլ երկրի դրոշի ներքո՝ չմանրամասնելով, թե որ երկրի մասին է խոսքը: Իսկ դրանից առաջ՝ տարեվերջին, իր դժգոհությունն էր հայտնել նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից՝ նշելով, որ չեմպիոն դառնալուց հետո իրեն օդանավակայանում չեն դիմավորել, չեն շնորհավորել։
ԿԳՄՍՆ-ն մարզիկի դժգոհությունները որակել էր անհիմն՝ հայտնելով, որ Իսրայելյանը վերջին 2 տարին ամբողջությամբ ստացել է իրեն հասանելիք պարգևավճարները: Հիմա կառավարությունը որոշել է ուժը կորցրած ճանաչել 2022 թ․ դեկտեմբերի 29-ի որոշումը, համաձայն որի՝ Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ Է․ Իսրայելյանին, պարտադիր զինծառայության 2022 թ․ ձմեռային զորակոչից տարկետում էր տրվել։
Տրված տարեկետումը չեղարկվում է «ՀՀ բռնցքամարտի հավաքական թիմի կազմում այդ քաղաքացու ընդգրկված չլինելու հիմքով»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին