Մինչև եռակողմ հանդիպումը Շառլ Միշելն Ալիևի ու Փաշինյանի հետ առանձին-առանձին կխոսի
Մինչ Հայաստանի վարչապետ Նւիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը Եվրահանձնաժողովի նախագահ Շառլ Միշելը նրանց հետ առանձինձ-առանձին կհանդիպի, գրում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի կայքում հայտարարվել էր մայիսի 14-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպման մասին։
Դրանից հետո մի շարք լրատվամիջոցներ գրեցին, որ եռակողմ հանդիպումը կսկսվի օրվա երկրորդ կեսին, իսկ դրանից առաջ Միշելը նախ կհանդիպի Փաշինյանի, ապա Ալիևի հետ: Այդ տեղեկության պաշտոնական աղբյուրներ չեն նշվում։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ չնայած Սոթքի շուրջ լարվածությանը, մայիսի 14-ին կմեկնի Բրյուսել՝ բանակցելու Ալիևի հետ: Փաշինյանը քիչ հավանական է համարում վաղն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը, քանի որ դրա նախագիծը մինչև վերջ համաձայնեցված չէ: