Ոսկան Սարգսյան. Նիկոլ Փաշինյանի գովազդած ծրագրով ընդամենը 3 տուն է կառուցվելու
Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 29-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Դովեղ գյուղում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ներկայությամբ հայտարարեց, որ գյություն ունի սահմանամերձ գյուղերում վարկային ծրագրով երիտասարդ ընտանիքների համար տուն կառուցելու ծրագիր,որի դեպքում մինչև 16 միլիոն դրամ վարկ վերցնելու դեպքում պետությունը փոխհատուցում է վարկի մայր գումարը և տոկոսները։ Նիկոլ Փաշինյանը նաև հարցրեց, թե գյուղացիներն տեղյա՞կ են այդ ծրագրից։
Տավուշի մարզետին տեղեկատվական հարցում եմ ուղարկել, հարցնելով,թե այդ ծրագրից մինչ այժմ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի քանի՞ երիտասարդ ընտանիք է օգտվել այդ ծրագրից , մարզի ո՞ր գյուղերում են այդ ծրագրով տներ կառուցվում։ Մարզպետարանից ստացված պատասխանում նշված է.
«Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության, սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցությամ ծրագրով» (ՀՀ կառավարության 09․07 2022թ․ թիվ 842-Լ որոշմամբ սահմանված կարգով) Տավուշի մարզից հաստատվել և իրականացման ընթացքի մեջ է 3 ծրագիր, 1-ը՝ Իջևան համայնքի Բերքաբեր գյուղում, 1-ը՝ Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան գյուղում, 1-ը՝ Բերդ համայքի Արծվաբերդ գյուղում»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին