Վարդան Ոսկանյան. Մեզ համար նույնքան սուրբ են, հարազատ ու պաշտելի և՛ Մասիսը, և՛ Արագածը, և՛ Սիփանը, և՛ Դիզափայտը
Իրանագետ Վարդան Ոսկանյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հայրենիքի ու պետության նույնականացման մասին հայտարարություններին, գրում է.
«Այո՛, Հայաստանի Հանրապետությունը մեր հայրենիքն է, սակայն, ինչպես պրոֆեսոր Նիկողայոս Ադոնցն էր իրավամբ նշում, յուրաքանչյուր երկիր, բացի ֆիզիկական բնույթից, ունի նաև ոգեղեն հատկանիշներ։
Հենց այս կարևորագույն հանգամանքը հաշվի առնելով՝ պետք է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը մեր հայրենիքն է, բայց միայն՝ այդ հայրենիքի մի մասը, քանզի մենք՝ որպես միասնական ազգային կոնստրուկտ, չենք կարող հրաժարվել Տարոնի Հացեկաց գյուղից, որը ծնունդ է տվել մեր մեծագույն սրբին, չենք կարող հրաժարվել Արցախի Ամարասից, որտեղ բացվել է մեր առաջին դպրոցներից մեկը, չենք կարող հրաժարվել Գողթնից, որտեղ երգվել են մեր հեթանոս երգերը և նմանապես մեր հայրենիքի որևէ այլ սրբազան տարածքից։
Հայաստանը մեկ միասնական աշխարհագրական և քաղաքակրթական բնականոն օրգանիզմ է, որտեղ մեզ համար նույնքան սուրբ են, հարազատ ու պաշտելի և՛ Մասիսը, և՛ Արագածը, և՛ Սիփանը, և՛ Դիզափայտը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան