Վարուժան Գեղամյան. Նույնիսկ Էրդողանի պարտության դեպքում Թուրքիայի՝ Հայաստանի հանդեպ վարած քաղաքականությունը չի փոխվելու
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Մի քանի ժամից հայկական հանրության ողջ ուշադրությունը սևեռված կլինի Թուրքիայում անցկացվող նախագահական ու խորհրդարանական ընտրություններին։ Ընդ որում՝ վերջին ամիսներին անհարկի դրական սպասումների ակնկալիքներ են ստեղծվել հայտնի ուժերի կողմից՝ կապված ընդդիմության թեկնածուի հաղթանակի ու դրանից բխած «Հայաստանի լավ ապագայի» հետ։
Այս առիթով որպես թյուրքագետ երկու արձանագրում իմ ընթերցող լսարանի համար.
1. Էրդողանն ու իշխող կուսակցությունը ամենայն հավանականությամբ վերընտրվելու են։ Հնարավոր է դժվարությամբ, սակայն վերընտրվելու են։
2. Նույնիսկ Էրդողանի պարտության դեպքում Թուրքիայի՝ Հարավային Կովկասի և, մասնավորապես, Հայաստանի հանդեպ վարած քաղաքականությունը ՉԻ ՓՈԽՎԵԼՈՒ, այն հիմնական ուղղություններով մնալու է նույնը, քանի որ Թուրքիայում, ի տարբերություն, օրինակ, Հայաստանի, իշխանության համար պայքարում են թուրքական էլիտաները, որոնց ընկալումները Թուրքիայի ազգային պետական շահի վերաբերյալ հիմնական առումով չեն տարբերվում։
հ.գ. Արցախի շրջափակումը շարունակվում է ավելի քան 150 օր»։
Հարակից հրապարակումներ`
- Դիարբեքիրում քրդերը հիասթափված են Էրդողանից
- Ստամբուլում Էրդողանի հանրահավաքին 1,7 մլն մարդ է մասնակցել
- Էրդողանը ցանկանում է, որ քվեարկությունը կվերածվի քաղաքացիների տոնի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան