2022 թ-ին գրանցվել է 1 898 ապրանքային նշան, որից 1 202-ը՝ ազգային հայտատուների անուններով
2022թ. ազգային ընթացակարգով Մտավոր սեփականության գործակալություն է ներկայացվել ապրանքային նշանի գրանցման 3 143 հայտ (2 537-ը` ազգային հայտատուներից):
ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք, որ ապրանքային նշանների 3 109 հայտով կատարվել է նախնական փորձաքննություն: Հետ է կանչվել 34 հայտ, 324 հայտով կայացվել է ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին որոշում: Գրանցվել է 1 898 ապրանքային նշան (1 202-ը՝ ազգային հայտատուների անուններով):
Նշանների միջազգային գրանցման մասին մադրիդյան համաձայնագրի և դրա արձանագրության շրջանակում Հայաստանի Հանրապետության նշմամբ ստացվել է ապրանքային նշանների միջազգային գրանցման մասին 2 773 ծանուցում: Միջազգային ծանուցումներով կայացվել է 1 775 որոշում ապրանքային նշաններին իրավական պահպանություն տրամադրելու վերաբերյալ, նախնական մերժման մասին՝ 929, իսկ վերջնական մերժման մասին`729 որոշում:
Ըսս վիճակագրության՝ Հայաստանի Հանրապետությունից ներկայացվել է միջազգային գրանցման 19 հայտ։
Բացի այդ, 2022թ. ազգային ընթացակարգով Մտավոր սեփականության գործակալություն է ներկայացվել 46 արդյունաբերական դիզայնի հայտ (44-ը՝ ազգային հայտատուներից):
Արդյունաբերական դիզայնի Հաագայի համաձայնագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության նշմամբ ստացվել է արդյունաբերական դիզայնի միջազգային գրանցման մասին 97 ծանուցում: