ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայողները հակաահաբեկչական վարժանք են անցկացրել
Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողները մասնակցել են ահաբեկչությանը հակազդելու պլանային վարժանքի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ վարժանքների ընթացքում պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը կայազորի զինվորական ավաններից մեկում գրավել է անցակետը։
«Զրահամեքենայի կրակի աջակցությամբ զինծառայողները շրջապատել և ոչնչացրել են պայմանական հակառակորդի ուժերը, նաև ականազերծվել են ավտոմեքենաները և անցակետը։
Վարժանքն անցկացվել է մարտականին հնարավորինս մոտ պայմաններում։ Դրա համար օգտագործվել են դատարկ փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև լուսաձայնային նռնակներ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Մինչև եռակողմ հանդիպումը Շառլ Միշելն Ալիևի ու Փաշինյանի հետ առանձին-առանձին կխոսի
- Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
- Պետքարտուղարություն. Վաշինգտոնում հիմք դրվեց Բրյուսելի բանակցությունների համար
- Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ կայացել է Միշել-Բլինքեն հեռախոսազրույցը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում