Մետաքսե Հակոբյան. Իսկ Արցախում որոշ ուժերի ներքաղաքական կյանքը «եռում» է
Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր, «Արդարություն» կուսակցության անդամ Մետաքսե Հակոբյանը գրում է,
«Երբ գերագույն գլխավոր չհայը անդադար խոսում էր (է) ադրբեջանի կողմից ՀՀ 29800 քառ. կմ ճանաչելու մասին, մեկ նպատակ էր հետապնդում, որ իր եղբայրը, իսկ մեր թշնամին հնչեցնի 89600 քառ. կմ,Արցախը՝ ադրբեջանի կազմում... բանակցային «հզոր» գործընթացի այս «աննշան» «մանրուքն» էլ էր համաձայնեցվա՞ծ Արցախի Հանրապետության իշխանությունների հետ, սրա՞ն էլ է ստորակետի ճշտությամբ համաձայն Արցախի Հանրապետության նախագահը, թե՞ չի խառնվում ՀՀ «ներքին» հարցերին կամ, թե «սև ու մութ ուժերը թույլ չեն տալիս, որ կատարի ԱՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները»...
Հ.Գ. իսկ Արցախում որոշ ուժերի ներքաղաքական կյանքը «եռում է», «հանդիսատես», բայց գլխավոր դերերում զգացողներին զբաղեցնելով»։
Հարակից հրապարակումներ`
- Ալվինա Աղաբաբյան. Ի՞նչ է նշանակում 29800 քառ կմ-անոց ՀՀ և 86600 քառ կմ-անոց Ադրբեջան
- Այսօր Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանը 86.6 հազար կմ քառակուսի տարածքում, ինչը ենթադրում է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում. Սողոմոնյան